Breaking News

Թալանել են Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի օգնականի բնակարանը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 8-ին Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Մովսես Խորենացու փողոցի բնակիչ՝ 29-ամյա Աշոտ Մարտիրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 08։30-ից մինչև 18։30-ն ընկած ժամանակահատվածոմ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան դուռը, ապօրինի ներս մտել բնակարան և այնտեղից գողացել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր։

Կայքի տեղեկություններով՝ Ոստիկանությունը պարզում է գումարի և գողոնի ընհդհանուր չափը, իսկ Ա. Մարտիրոսյանն աշխատում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավորներից մեկի օգնական։

Check Also

ՖՈՏՈ. Երևանյան բնակարանում հայտնաբերել են 24-ամյա աղջկա՝ անգիտակից վիճակում

Երեւանում դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման …