Breaking News

Ինչ տեսք ունի աշխարհի ամենամեծ աչքերով աղջիկը

Գրեթե յուրաքանչյուր մոդել ունի անկրկնելի մի բան, որի շնորհիվ դառնում է ճանաչելի երկրպագուների համար: Սա Մարիա Օզն է Ուկրաինայից: Ինտերնետ-օգտատերերը աղջկան ճանաչել են <<աշխարհի ամենամեծ աչքերի տիրուհի>>: Մարիային հաճախ մեղադրում են լուսանկարչական ծրագրերի օգտագործման մեջ ՝ համարելով, որ իրականում մարդու աչքերը չեն կարող այդքան մեծ լինել։

Սակայն Օզը չի անհանգստանում քննադատների զայրույթային մեկնաբանությունների կապակցությամբ: Փոխարենը բոլորին ցույց է տալիս իր լուսանկարները, որտեղ նա պատկերված է տարբեր անկյուններից.ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ պատահական լուսանկարներում ուկրաինուհին միանգամայն հավասար հիանալի տեսք ունի:

Ինչպես մոդելն է խոստովանում, նման արտասովոր արտաքինը նա ժառանգել է հորից եւ կյանքում երբեք չի դիմել պլաստիկ վիրահատության: Մարիայի հետևորդների թիվը օրեցօր աճում է: Հարկ է նշել, որ աղջիկը հայտնի է ոչ միայն իր արտաքին տեսքի շնորհիվ,.արդեն մի քանի տարի է Օզը զբաղվում է վիզուալ արվեստով եւ իր միկրոբլոգի համար հետաքրքիր տեսահոլովակներ է պատրաստում:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …