Breaking News

Երևանը՝ Հարավային Կովկասի ամենահարուստ մայրաքաղաքն է. Գագիկ Համբարյան

Հարավային Կովկասի հարապետություններից մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ամենացածր ցուցանիշն ունի Հայաստանը (3037 դոլլար), որի մայրաքաղաք Երևանը, ինչպես պարզվում է, իր տարեկան բյուջեով ամենահարուստն է:
1,1 միլիոն բնակչություն ունեցող Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի տարեկան բյուջեն կազմում է 124 միլիոն դոլլար,իսկ 2.1 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի տարեկան բյուջեն՝ 123 միլիոն դոլլարից մի փոքր ավել է: Սակայն տարանցիկ Վրաստանի և նավթագազային պաշարներով հարուստ մեր հարևանների կողքին ուղղակի ճոխ է դիտվում «ոչինչ» չունեցող Հայաստանի մայրաքաղաքի տվյալները. 1մլն75 հազար 900 բնակիչ ունեցող Երևանի տարեկան բյուջեն կազմում է 84 մլրդ344 մլն931 հազար դրամ՝173 միլիոն դոլար:
Վերը նշված տվյալները մտորելու տեղիք են տալիս: Ինձ` որպես գյումրեցի, միշտ զարմացրել է Երևանի և Գյումրու բյուջեների սարսափելի անհամաչափությունը: Գյումրին, ըստ պաշտոնական տվյալների, 10 անգամ փոքր է Երևանից:  Ըստ տրամաբանության,Գյումրիի բյուջեն պետք է լիներ 8 միլիարդից մի փոքր ավել: Սակայն Հայաստանի երկրորդ մեծությամբ բնակավայրը, որը նաև պարզվեց, որ ամենաաղքատ քաղաքն է հանրևապետությունում, ունի ընդամենը 3 միլիարդ դրամանոց բյուջե:
Երևանը և Թբիլիսին գրեթե նույն բնակչությունն ունեն, սակայն Երևանի տարեկան բյուջեն 50 միլիոն դրամով ավելի է Վրաստանի մայրաքաղաքի բյուջեից: Հետաքրքիր է, ինչի՞ վրա է ծախսվում այդ գումարները:

Հ.Գ.Ես շատ եմ սիրում մեր մայրաքաղաքը, սակայն Երաևնը կամաց-կամաց դառնում է քաղաք-պետություն՝ Հայաստանը վերածելով «շերեփուկի»: Կարելի է Երևանին տրամադրվող գումարների որոշ մասն ուղղել մարզերի բնակավայրերի խնդիրները լուծելու համար:

Գագիկ Համբարյան

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …