Breaking News

Ինչպես ազատվել ճյուղավորված մազերից

Մազերը ճյուղավորվում են առաջին հերթին սնուցող յուղերի ու խոնավության պակասի պատճառով: Այս ամենի բնական քանակությունը վերականգնել կարելի է անգամ տնային պայմաններում: Նախ սկսենք սնունդից: Եթե վարսերն ունեն ճյուղավորվելու միտում, պետք է ավելի շատ օգտագործել յուղալի, «Ա» վիտամին պարունակող մթերքներ, օրինակ՝ ձուկ ու արևածաղկի սերմեր:

Ձեզ օգնության կգան նաև դեղատներում վաճառվող մի շարք յուղեր’ հատկապես գերչակի, նուշի: Գլուխը լվանալուց կես ժամ առաջ մազարմատներին քսելով այս յուղերը’ կխուսափեք մազերի ճյուղավորումից, կհաղորդեք դրանց բնական փայլ ու թարմություն: Մազերը լվանալուց հետո կարող եք թրջել խնձորի քացախով: Իսկ չորացնելիս օգտագործեք փափուկ սրբիչ և ուժով մի շփեք մազերը:

Թողեք, որ մազերը չորանան բնական ճանապարհով, խուսափեք վարսահարդարիչից հնարավորության դեպքում: Առհասարակ ավելի քիչ է պետք օգտվել ամեն տեսակի մուսերից, լաքերից, ներկերից. այս ամենի հումքը քիմիական է:

Իսկ եթե այնուամենայնիվ անհրաժեշտ է կտրել մազերը, ապա կտրեք տաքացրած մկրատով: Մասնագետներն ասում են, որ այս մեթոդն օգնում է մազի ներսում պահել օգտակար նյութերը, որոնք հետագայում թույլ չեն տալիս՝ այն ճյուղավորվի:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ասում են` Անդրանիկը 100 թուրք է սպանել. Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար …