Breaking News

Ամուսնալուծությունից հետո Վիտալինան առաջին անգամ երևացել է հանրության առջև

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ամուսնալուծությունից հետո առաջին անգամ երևացել է հանրությանը։ Դաշնակահարուհի Վիտալինան իր օգնական Էլինա Մազուրի հետ այցելել է «Գելիկոն-օպերա» թատրոն։

Իր 39-ամյակի օրը՝ դեկտեմբերի 8-ին,  Վիտալինան այցելել է Չայկովսկու «Պիկ թագուհին» օպերայի պրեմիերային։ Հյուրերը ճանաչել են նրան, մոտեցել են, աջակցություն հայտնել և համատեղ լուսանկարվել։

«Այդ երեկո ես ևս մեկ անգամ հասկացա, որ երաժշտությունն ունակ է բուժելու նույնիսկ ամենավիրավոր հոգին»,- նշել է Ջիգարխանյանի նախկին կինը։

Ի դեպ, ծննդյան օրը առթիվ, Վիտալինան բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել նաև  իր ֆեեյսբուքյան էջում, հիմնականում նրան մաղթել են՝  համբերություն, առողջություն և երջանկություն:

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …