Breaking News

Բրիտանացին 10.000 ֆունտ է ծախսել սուրբծննդյան զարդարանքների համար

Արևելյան Սուսեքսից (Մեծ Բրիտանիա) Մայքլ և Լին Ֆարնսերը արդեն 16 տարի նյարդայնացնում են իրենց հարևանին տնամերձ սուրբծննդյան զարդարանքներով։ Նրանք զարդարում են շենքն ու շրջակայքը հազարավոր լույսերով և տոնական ֆիգուրներով։ Հարևանն արդեն վաղուց հաշտվել է այդ ամենի հետ։

16 տարում ընտանիքը տան զարդարանքների վրա ծախսել է առնվազն 10 հազար ֆունտ։ Այս տարի նրանց բակում հայտնել են 30 հազար լույսեր, Սանտայի և ձնեմարդուկների 60 ֆիգուրներ և վիթխարի կոմպոզիցիա՝ պինգվիններով ու արջերով։

Սուրբ Ծննդի նախապատրաստությունները սկսում են դեռևս հունվարից։ Մայքլը շարքից դուրս եկած իրերը դեն է նետում, հաջորդ զարդարանքի դիզայն մշակում, իսկ հոկտեմբերից՝ սկսում զարդարել տունը։

Զարդարված բակի այցելուների թիվը տարեցտարի ավելանում է։ Ամուսիները որոշել են օգտագործել դա հանուն բարի գործի, նրանք գումար են հավաքում կենդանիների ապաստանների համար։

Check Also

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կանադայում -55 աստիճան է

Կանադայի արևմտյան հատվածներում սառնամանիք է. ամենացածր ջերմաստիճանն արձանագրվել է հանգստյան օրերին՝ հասնելով մինչև -55-ի: Օդերևութաբանները …