Breaking News

Ի՛նչ է թաքնված Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ինքնակենսագրությունում. Գագիկ Համբարյան

Ուսումնասիրելով հայաստանյան խոշորագույն բուհերի ռեկտորների ինքնակենսագրությունը` շատ հետաքրքիր փաստ արձանագրեցի…Ի տարբերություն ներքոնշյալ ցանկում բերված ռեկտորների` ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը,ով իր վերջին մամլո ասուլիսի ժամանակ իրեն մտավորական անվանեց,իր ինքնակենսագրությունում,որն ի դեպ,մյուսների համեմատ շատ աղքատիկ է,լինելով բուհի ռեկտոր, չի անդրադարձել իր գիտական գործունեությանը՝ հրատարակված գիտական աշխատանքներին,որը նորմալ ռեկտորների համար ՊԱՏԻՎ և ՀԱՐԳԱՆՔ է… Օրինակ,Երևանի պետհամալսարանի պաշտոնական էջից կարելի է տեղեկանալ,որ ՊԱՏՄԱԲԱՆ Արամ Սիմոնյանը 81 գիտական աշխատանքի և 4 մենագրությունների հեղինակ է…Հայաստանի պետական Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը՝108 գիտական,մեթոդական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր,ՊԱՏՄԱԲԱՆ Ռուբեն Միրզախանյանը՝6 գրքի,50-ից ավել գիտական և 70 հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը՝50-ից ավել գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է, Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝70 գիտական աշխատությունների հեղինակ է,Վ.Բրյուսովի անվան Լեզվաբանական համալասրանի նորաթուխ ռեկտոր Կարինե Հարությունյանը՝50 գիտական աշխատությունների,գրքերի և մեթոդական ուղեցույցների հեղինակ է…
Ոչ պակաս “պտղաբեր” են մարզերի բուհերի ռեկտորները.Վանաձորի պետհամալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը 70 հոդվածների և 8 գրքերի հեղինակ է,Գավառի պետհամալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը՝70 գիտական հոդվածների հեղինակ է,Գորիսի պետհամալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը՝90 գիտական և ուսումնամեթոդական աշխատությունների հեղինակ է…
Հայաստանյան խոշորագույն բուհերի ռեկտորների բավական ճոխ կենսագրությունների կողքին ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի առանց այդ էլ “լակոնիկ” ինքնակենսագրությունում բացակայում է վերջինիս գիտական գործունեության վերաբերյալ որևէ տեղեկություն…Կարճատև ուսումնասիրությունը պարզեց,որ ամեն ինչ ավելի պարզ է,քան մտածում էի…Զարմանալի ոչինչ չկա…47 տարեկանում դիսերտացիա պաշտպանած “կրթական գործի սույն Կոլումբոսն” ընդամենն ունի 3-4 գիտական հոդված և հավանաբար ամաչում է այդ մասին տեղեկությունը զետեղել բուհի պաշտոնական կայքում…Անկեղծ ասած,դա ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ է և,իրոք շատ ամոթ է,որ իրեն մտավորական համարող մարդը,բուհի ռեկտորը, ատենախոսությունը պաշտպանելուց հետո 13 տարվա ընթացքում ոչ մի հոդված չի հրատարակել (հասկանալի է, որ նկատի ունեմ գիտական լուրջ հոդվածը)…Այդ 3 հոդվածն էլ պետք են եղել դիսերտացիան պաշտպանելու համար… Զարմանալի է,ինչպես կարելի էր Շիրակի Մայր բուհը վստահել մեկին,ով գիտության և բուհական կրթության հետ որևէ աղերս չունի,երբևէ չի դասավանդել բուհում,որի հրատարակած հոդվածները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա…Իսկ որպես կրթական գործի կազմակերպիչ նա ձախողված է. օրինակները բազմաթիվ են…Սահակ Մինասյանի ՇՊՀ-ում գործած,ինչպես ասում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, “թերությունները” հանցագործություններ են Շիրակի Մայր բուհի նկատմամբ…
Հետաքրքիր փաստ ևս…Պարզվում է,դեռ անցյալ տարվանից ռեկտոր Մինասյանը կես դրույքով դասախոս է ձևակերպված Գործարարության և վարչարարության ամբիոնում և նրա անունը, որպես դասախոս, գրված է մատյաններում…Սակայն ռեկտոր Մինասյանին հարիր չէ լսարան մտնել…Նա մեկ օր լսարան չմտնելով` այդ կես դրույքի դիմաց ապօրինի աշխատավարձ է ստանում…Պարոն Մինասյանի ամսական 700 հազար դրամ աշխատավարձին գումարում ենք ևս 85 հազար դրամ և ստացվում է,որ ՇՊՀ ռեկտորն ամսական ստանում է 785 հազար դրամ աշխատավարձ… Ժամանակին ռեկտոր Մինասյանն ինձ ասաց,որ երկու ժամ պատմությունից որևէ թեմա կարդալուց հետո կարող է մտնել լսարան և,ինչպես նա է ասում՝ “խելռցնել ուսանողներին”…Իսկ այժմ պարզվում է,որ նույնիսկ իր մասնագիտական դասաժամերն է անտեսում… Ռեկտոր Մինասյանի համար,ով մի քանի հոգու ներկայությամբ հայտարարեց,որ իր ժամանակներում պատմության բաժին ընդունվում էին միայն դեբիլները,ավելի հեշտ է “դեբիլ” պատմաբաններին լսարանում փոխարինել, քան սեփական մասնագիտական առարկաները դասավանդել…
Հ.Գ.Հուսամ,այս գրառմանս արդյունքում որոշ գիտնականներ,որոնք վատ սոցիալական պայմաններում են ապրում, հոդվածներ գրելու պատվերներ կստանան ռեկտորից,որն այդպիսի մանր-մունր բաների վրա ժամանակ չի ծախսում…Նա ավելի կարևոր հարց է լուծել և լուծում՝ “ինչպես փոշիացնել ՇՊՀ-ի ժառանգած 500 միլիոն դրամը” և անվճար աշխատավարձ ստանալ լսարան չմտնելու դիմաց…

Գագիկ Համբարյան

Check Also

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 21-ի ցերեկը, 22-ին, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 23-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների …