Breaking News

Որոնք են ճարպակալման պատճառները.

Ըստ Սանկտ Պետերբուրգի «Սննդակարգերի և նրբագեղ կառուցվածքի շտկման» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ս.Ս. Սերգեևի` ճարպակալումը և գիրությունը իրական վտանգ է ներկայացնում ժամանակակից մարդկության համար։ Մենք ամբողջությամբ կներկայացնենք նրա հարցազրույցը, որը տպվել է «Տոլոկայի» ամսագրերից մեկում։

Ոչ կանոնավոր և հապճեպ ոտքի վրա սնվելը, անհրաժեշտ քանակից ավելի շատ ուտելը, նույնիսկ փոքր չափաբաժինների դեպքում` սպիտակուցի, ճարպի և ածխաջրերի ոչ ճիշտ հարաբերակցությունը։ Եթե կա ժառանգական նախապայման, ապա այն ավելի ուժեղ է արտահայտվում դաշտանադադարի շրջանում։

Ստացվում է, որ ճարպակալումը ժառանգական հիվանդություն է։
Ավելի ճիշտ կլինի ասել, որ ժառանգական նախապայմանը կարող է ակտիվանալ որոշակի հանգամանքների ազդեցության դեպքում։ Եթե «գիրության գենի» ազդեցությունն ուժեղ է, ապա ճարպակալումից բուժման ընթացքը կարող է բավականին երկար լինել։
Ինչո՞ւ են նրբագեղ կառուցվածքով աղջիկները տարիքի հետ գիրանում։

Այդ ընթացքը թելադրվում է ճարպային հյուսվածքների կուտակող հատկությամբ։ Եթե ետծննդաբերական շրջանում կինը չի հետևում իր սննդին, ապա հղիության ժամանակ ձեռք բերված մի քանի կիլոգրամներին անխուսափելիորեն գումարվում է նորը։
Կրիտիկական է նաև տարիքային հորմոնալ փոփոխությունը, որն ի հայտ է գալիս 45 տարեկանին մոտ կանանց շրջանում։ Եթե այդ շրջանում նկատվում է քաշի ավելացում 3-6 կգ` դա համարվում է նորմալ։ Այդ շրջանում նվազում է էստրոգենի գոյացման գործընթացը, և ճարպային հյուսվածքը մասամբ լրացնում է այդ սակավությունը` արտադրում է որոշակի քանակի էստրոգեն։ Դաշտանադադարի շրջանում պետք է ավելի ուշադիր լինել քաշի փոփոխության հանդեպ, լինել ֆիզիկապես ակտիվ, ընդունել վիտամիններ։
Շատերը կարծում են, որ, եթե նվազեցնեն կերակուրի չափաբաժինը, ապա կկանխարգելվի քաշի ավելացումը։

Ոչ թե պետք է քիչ ուտել, այլ ճիշտ սնվել, ճիշտ բալանսավորված չափաբաժինը հնարավոր է լինի քաշով շատ, բայց պարունակի նվազ քանակի կալորիաներ։ Սակայն մարդկանց մոտ արմատավորվել է պատկերացումը, որ «նիհարելու համար պետք է քիչ ուտել», և շատերը տանջում են իրենց կոշտ սննդակարգերով, ինչը զգալի վնաս է հասցնում առողջությանը»։
Ճիշտ է, որ սթրեսը նպաստում է գիրությանը։

Նախ` սթրեսը վտանգավոր է նրանով, որ նյարդային վիճակում մարդը հաճախ սկսում է շատ ուտել։ Պարբերաբար կրկնվող սթրեսն առաջացնում է վահանագեղձի աշխատանքի խանգարում, ինչի պատճառով խախտվում է նյութերի փոխանակման գործընթացը։

Գիրության բուժման ընթացքում հաճախ նշանակում են հակադեպրեսանտ կամ նյարդերը հանգստացնող դեղորայք։

Արդյո՞ք ճիշտ են խոսակցությունները նիհարեցնող սուպերմիջոցների մասին` «մինուս 20 կգ` մեկ ամսում»։

Նման թվերի մասին խոսք չի կարող լինել, դա իրականությունից հեռու է։ Կան միջոցներ, որոնք մենք օգտագործում ենք։ Սակայն միայն նիհարեցնող թեյեր խմելով` հնարավոր չէ դրական արդյունք ապահովել. պետք է հրաժարվել այն ոչ առողջ ապրելակերպից, որը հանգեցրել է գիրության զարգացմանը։ Այլ կերպ կվերադառնանք նախկին քաշին, կամ նույնիսկ ավելի վատ։

Ինչպես պետք է սնվել` ճարպակալումից խուսափելու համար։
Լավագույն արդյունքը կստանաք, եթե զգալի չափով նվազեցնեք բարձր հլիկեմիկ ինդեքս ունեցող «վատ ածխաջրերի» քանակը սննդի մեջ։ Դրանց թվին են դասվում սպիտակ ալյուրից պատրաստված հացաբուլկեղենը, շաքարը, մակարոնեղենը, սպիտակաձավարը, բրինձը, ադիբուդին, կոկա-կոլան, շոկոլադե «Մարս», «Սնիքերս» բատոնները և այլն։ Այնինչ կարելի է ուտել երբեմն շոկոլադ, շաբաթական մեկ անգամ` փոքր բաժին տորթ։

Լավ ածխաջրեր են խոշոր աղացած ալյուրից պատրաստված հացը, վարսակի փաթիլները, լոբին, սիսեռը, ոսպը, թարմ միրգ-բանջարեղենը և դրանցից մզված թարմ հյութը (առանց շաքարի), ցածր յուղայնությամբ կաթնամթերքը։

Օրը 2 անգամ պետք է ուտել սպիտակուց պարունակող մթերքներ` ձուկ, կաթ, մածուն, կեֆիր և այլն։
Օգտագործվող ճարպերի քանակը հնարավորինս պետք է նվազեցնել։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …