Breaking News

Արդյունավետ էկո-սպիտակեցուցիչ՝ ձյունաճերմակություն ստանալու համար… անգամ ներծծված լաքան կանհետանա սպիտակ հագուստից

Ահա թե ինչպես կարելի է պատրաստել էկո-սպիտակեցուցիչ, որն ավելի լավ արդյունք է ապահովում, քան խանութից գնված ցանկացած թանկարժեք միջոց:

Սպիտակ գույնն արդիական է բոլոր ժամանակներում: Ձյունաճերմակ բլուզը կնոջը հաղորդում է թեթևություն, թարմություն և էլեգանտություն, իսկ սպիտակ վերնաշապիկը սազում է բացառապես բոլոր տղամարդկանց: Ցավոք, պահանջվում են որոշակի ջանքեր, նման իրերի վառ սպիտակ երանգը պահպանելու համար, սակայն ոչ բոլոր առաջարկվող մեթոդներն են ապահվում լավ արդյունք:

Ներկայացնում ենք նյութ, որը կարող եք պատրաստել ինքներդ. այն անթերի կմաքրի սպիտակ իրերը ու դրանց նորի տեսք կհաղորդի:

Ջրածնի պերօքսիդ

Այս նպատակով պետք է օգտագործել ջրածնի պերօքսիդ 3%: Ակտիվ թթվածին արտադրելու շնորհիվ, այս անփոխարինելի օգնականը կազատի հագուստը մոխրագույն նստվածքից:

1. 2լ ջրին ավելացրեք 1թ.գ. ջրածնի պերօքսիդ, լուծույթի մեջ պահեք սպիտակ իրերը 20 րոպե: Որակյալ սպիտակեցման համար պարբերաբար շուռ տվեք հագուստը: Այնուհետև լավ պարզաջրեք մաքուր ջրով:

2. Խառնեք 1 բաժակ քացախ և 2 բաժակ գոլ ջուր: Մեջը դրեք հագուստը և թողեք 20 րոպե: Այնուհետև պատրաստեք մածուկ՝ 1 ճ.գ. ջրածնի պերօքսիդից և 1 ճ.գ. աղից, նաև միևնույն քանակությամբ սոդայից:

Հանեք հագուստը ջրից, լաքաների հատվածներում քսեք մածուկը: 15-20 րոպե անց լվացեք սովորական եղանակով:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …