Breaking News

Ինչի համար է պետք լվացքի մեքենայի կամ ջեռոցի մեջ աղ լցնել․․․ սովորական աղի կիրառման 5 տարեբրակ, որոնց մասին ձեզ հայտնի չէր

  • Կպատմենք, թե ինչպես կարելի է օգտագործել սովորական աղը։

Բոլորս էլ գիտենք, որ խոհանոցում անհնար է առանց աղի ուտեստներ պատրաստելը, բայց քչերին է հայտնի, որ այն կարելի է օգտագործել նաև որպես մաքրող ու բուժող միջոց։

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր միջոց, որոնք թույլ կտան մեծ օգուտ ստանալ սովորական աղից։

  • Առաջին միջոց․ ջեռոցի մաքրում

Ջեռոցի տհաճ հոտից ազատվելու հարցում կօգնի դարչինով աղը։ Հավասարաչափ բաշխեք տապակի մեջ այդ երկու բաղադրիչները և միացրեք ձեռոցը, տաքացրեք մի քանի րոպե։

Դրանից հետո տապակը լվացեք, իսկ ջեռոցը ներսից մաքրեք։

  • Երկրորդ միջոց․ արծաթե զարդերի մաքրում

Արծաթը մաքրելու համար անհրաժեշտ է աղի և քացախի խառնուրդ։ Այն կօգնի վերադարձնել զարդերի նախկին տեսքը։

Խառնուրդը լցրեք արծաթի վրա և թողեք 15-20 րոպե, այնուհետև մաքրեք ու չորացրեք մաքուր փափուկ կտորով և լվացեք հոսող ջրի տակ։ Կարևոր է իմանալ, որ սև արծաթը այսպես լվանալ ՉԻ ԿԱՐԵԼԻ։

  • Երրորդ միջոց․ լվանալիս իրերի գույնի պահպանում

Աղը նպաստում է իրերի գույնի պահպանմանը և պաշտպանում է դրանք դեֆորմացիայից, եթե հաճախակի եք լվանում։ Անհրաժեշտ է մի քիչ աղ ավելացնել լվացքի փոշուն՝ նախքան մեքենան միացնելը։

  • որրորդ միջոց․ փրկում է ատամի անտանելի ցավից

Այս հնարքը կիրառել են մեր տատիկներն ու պապիկները։ Եթե ատամի ցավը սրանում է անհարմար պահի, 2ճ․գ․ աղ լուծեք 1 բաժակ գոլ ջրի մեջ ու ողողեք բերանը։

Աղային լուծույթը կօգնի նաև կոկորդի ցավի դեպքում։

  • Հինգերորդ միջոց․ աղային լուծույթ՝ ոտքերի քրտնարտադրության դեմ

Այս հնարքը կօգնի ազատվել ոտքերի չափից բարձր քրտնարտադրությունից։ Ոտքերը 10-15 րոպե դրեք գոլ աղային լուծույթի մեջ։

Այսպիսի պրոցեդուրա ցանկալի է կատարել շաբաթական մի քանի անգամ՝ քնելուց առաջ։ Աղը չորացնում է մաշկը, այդ կերպ նվազում է քրտնագեղձերի ակտիվությունը։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …