Breaking News

Ինչ են նշանակում ատամի մածուկի տուփի վրայի գույները

Մարդիկ ատամի մածուկ գնելիս հիմնականում նայում են պիտակին, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում ներքևի մասում քառակուսով նշված գույները:

Ըստ գույների՝ դուք կարող եք իմանալ, թե տվյալ ատամի մածուկը ինչից է պատրաստված՝ օրգանակա՞ն, թե անօրգանական նյութերից:

Ահա, թե ինչ են նշանակում այդ գույները.

— Սև քառակուսին նշանակում է, որ այդ ատամի մածուկը պատրաստված է բացառապես քիմիական նյութերից:

— Կարմիր քառակուսին նշանակում է, որ այդ մածուկը պատրաստված է քիմիական և բնական նյութերի միացությունից:

— Կապույտ քառակուսին նշանակում է, որ ատամի մածուկը պատրաստված է միայն բնական բաղադրիչներից և դեղամիջոցներից:

— Կանաչ քառակուսին նշանակում է, որ ատամի մածուկը պատրաստված է բացառապես բնական նյութերից:

Ձեր ատամների առողջությունը վճռորոշ նշանակություն ունի ամբողջ օրգանիզմի համար: Այդ պատճառով հաջորդ անգամ ատամի մածուկ գնելիս ուշադրություն դարձրեք քառակուսիների գույներին: Եթե այն կանաչ չէ, ապա ավելի լավ է այն թողնեք խանութում:

 

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …