Breaking News

Մթերք, որի ծագումն առեղծված է գիտնականների համար

Հնդկաստանում մեծ տարածում գտած արտասովոր, թմբուկի տեսք ունեցող այս կարմիր-սպիտակ երանգներով բույսը, որն ունի «ռամ կանդ մուլ» անունը, տասնամյակներ շարունակ ապշեցնում է գիտնականներին։ Նրանց համար առ այսօր առեղծվածային է դրա ծագումը։ Պարզվում է՝ բուսաբանները 1980-ականներից սկսած հետաքրքրվել են տարօրինակ և անհայտ ծագման այս սննդամթերքով, սակայն մինչ օրս չեն կարողացել պարզել, թե որտեղից է այն ի հայտ գալիս: Անվանումը ծագում է հնդիների Ռամ աստծո անունից, քանի որ․ ըստ վաճառականների՝ Ռամն այդ ուտելիքով է սնվել, երբ կնոջ՝ Սիտայի հետ աքսորված է եղել անտառներում:

Oddity Central-ի փոխանցմամբ, «ռամ կանդ մուլը» տարիներ շարունակ վաճառվում է Հնդկաստանի փողոցներում:

Ուշագրավ է, որ վաճառողների մեծ մասը հրաժարվում է բացահայտել, թե որտեղ է այն արտադրվում, կամ ինչպես են այն ձեռք բերում: Ոմանք նշում են, որ գնում են երրորդ ձեռքից, ոմանք էլ հակասական տեղեկություններ են հայտնում: Վաճառականներից մի քանիսը նշում են, որ դա բույսի արմատ է, ոմանք էլ պնդում են, թե ցողուն է:

Այս յուրատեսակ մթերքը վաճառում են բարակ շերտերով և կարող են մատուցել տարատեսակ համեմունքներով՝ չիլի պղպեղից մինչև լայմ և շաքարավազ:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …