Breaking News

Կծու սմբուկ՝ աջիկայի մեջ… սեղանից անհետանում են վարկենապես

Այսպիսի պահածոն ձմռանը հիանալի լրացում կդառնա ցանկացած ուտեստի համար: Եթե սիրում եք կծու, կարող եք սխտոր ու կծու պղպեղ նշվածից շատ ավելացնել:

Այն շատ գեղեցիկ է նայվում և տոնական, և առօրյա սեղանի վրա:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • 1.5կգ միջին չափի սմբուկ
  • 1.5կգ լոլիկ
  • քաղցր պղպեղ՝ 800 գ
  • կծու պղպեղ՝ 1-2 հատ
  • սխտոր՝ 1 գլուխ
  • աղ՝ 2 ճ.գ.
  • շաքարավազ՝ 125 գ
  • ձեթ՝ 150 մլ
  • քացախ 9 %՝ 50 մլ

Ինչպես պատրաստել.

Լվանալ ամբողջ բանջարեղենը: Հեռացնել լոլիկների պոչիկներն ու ներքևի հատվածները, բաժանել 2 — 4 մասի:

Հեռացնել պղպեղների սերմերը, կտրատել մի քանի մասի:

Սխտորը բաժանել պճեղների, մաքրել: Նախապատրաստած բանջարեղենը աղալ:

Սմբուկը կտրատել կլոր-կլոր:

Ցանկալի է վերցնել ոչ շատ խոշոր սմբուկներ, որպեսզի դրանք տեղավորվեն բանկայի մեջ:

Աղացած բանջարեղենը լցնել կաթսայի մեջ, ձեթ, աղ, շաքարավազ, քացախ ավելացնել և դնել կրակին:

Եռալու պահից սկսած եփել մոտ 20 րոպե:

Եռացող աջիկայի մեջ լցնել սմբուկը:

Նորից հասցնել եռման աստիճանի և եփել 20 րոպե: Պարբերաբար խառնել:

Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ՝ մինչ բանկայի եզրերը:

Հերմետիկ փակել և փաթաթել ծածկոցով:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …