Breaking News

Ինչու ոչ մի դեպքում չի կարելի խմել ուրիշի բաժակով․․․ այս մասին պարտադիր պետք է իմանալ

Դեռ մեր նախնիներն էին բաժակը համարում ճակատագրի ու կյանքի խորհրդանիշ։

Բաժակը բոլոր ժամանակներում համարվել է անձնական իր և դրան մեծ զգուշությամբ են վերաբերվել։ Ի սկզբանե անթույլատրելի էր համարվում սեփական բաժակն ուրիշին տալը։ Նա, ով խմում է ուրիշի բաժակով, իր վրա է վերցնում ուրիշի ճակատագիրը։

Մի ընտանիքի անդամներն ունեն միևնույն ճակատագիրը։ Այնպես որ նրանք առանց վախենալու կարող են օգտագործել միմյանց բաժակները, իսկ ահա կողմնակի մարդկանց համար պիտի լինի առանձին սպասքեղեն՝ նախատեսված հյուրերի համար։ Այն կարող է լինել ավելի գեղեցիկ ու թանկարժեք, քան ձերն է, սակայն պիտի օգտագործվի միայն եկող-գնացող մարդկանց կողմից։

Մեր նախնիներն ունեին սովորույթ․ տան հիվանդ անդամի բաժակով որևէ ըմպելիք էին տալիս  հյուրին, որպեսզի վերջինս տնից դուրս հանի հիվանդություններն ու անհաջողությունները։

թե որևէ մեկը աշխատավայրում փորձում է իր դատարկ բաժակը դնել ՁԵՐ սեղանին, հավանաբար, նա փորձում է ձեզ վրա գցել իր անհաջողությունները։

Փորձեք ազատվել ամբողջ տանը դատարկ բաժակներ թողնելու սովորությունից, օրինակ՝ համակարգչի կողքին, բազկաթոռին․․․ Այդպես կործանում եք ձեր կյանքը։

Հետևեք բաժակների մաքրությանը․ դատարկ և կեղտոտ բաժակը խորհդանշում է աննպատակ և անիմաստ կյանք։

Հանրային սննդի վայրերում մենք վճարում ենք սպասքի վարձակալության համար, այնպես որ այն անվտանգ է։

Սակայն եթե չունեք ձեր սեփական սպասքեղենը, այլ մշտապես օգտագործում եք վարձակալած տան կամ սրճարանների ափսեներն ու բաժակները, դա նույպես ճակատագրի խորհրդանիշ է համարվում։ Դա կարելի է համեմատել հյուրանոցում մշտական բնակություն հաստատելու հետ։

Սպասք նվիրելը շատ վաղուց համարվում է բարի ու դրական նշան, միայն թե կարևոր է, որ դա անեք ի սրտե։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …