Breaking News

Ֆոտոշարք.Քիմ Քարդաշյանը նստատեղի փոքրացման համար պլաստիկ վիրահատությա՞ն է ենթարկվել.

Երկրպագուները կասկածում են, որ ամերիկացի հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը նստատեղի փոքրացման նպատակով պլաստիկ վիրահատության է դիմել։ Ինստագրամյան հրապարակման եւ մեկնաբանությունների վրա, ըստ news.am-ի, ուշադրություն է հրավիրել Mirror-ը։

Երկրպագուները նման եզրակացության են հանգել, երբ Քիմն Ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել կրտսեր որդու՝ Փսալմի հետ։ Լուսանկարում Քարդաշյանը սպորտային տոպ է կրում եւ կիպ լեգինս, որոնք ընդգծում են փոփոխված կազմվածքը։

«Քիմ, ի՞նչ է տեղի ունեցել քո նստատեղի հետ։ Այն փոքրացե՞լ է», «Որտե՞ղ ես թողել հայտնի կազմվածքդ», «Քիմ Քարդաշյանը նիհարել է»,- մեկնաբանություններում գրել են հետեւորդները։

Պլաստիկ վիրաբույժ Մարկ Խո-Էսջոն պարբերականի հետ զրույցում եւս մատնանշել է հեռուստասստղի կազմվածքի փոփոխությունները։ «Ավելի վաղ արված լուսանկարների համեմատությամբ Քիմի նստատեղի վերին հատվածն այժմ դատարակ տեսք ունի։ Այնտեղից ակնհայտորեն ինչ-որ բան են հանել»,- հայտարարել է փորձագետը։ Նա ենթադրել է, որ Քիմ Քարդաշյանն ազդրերից հեռացրել է իմպլանտները կամ լիպոսակցիայի է ենթարկվել։

Check Also

«Մենք բոլորս կեղծ ենք, բոլորս էլ փչացած ենք». Էնթոնի Հոփքինսի 11 մեջբերում, որոնք խորը հետք են թողնում հոգում

Նրան սիրում են, հարգում, լսում: Խարիզմատիկ ու անհավանական Էնթոնի Հոփքինս: Նա երբեք չի դադարում զարմացնել …