Breaking News

Բաղադրատոմս, որը կկանգնեցնի ձեռքերի ծերացման գործընթացը

Ծերացումը բնական գործընթաց է, ու դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա: Բոլորս էլ մի օր անցնելու ենք դրա միջով: 

Ծերացման առաջին նշաններն ի հայտ են գալիս մաշկի վրա: Առաջին բանը, որ մենք նկատում ենք, կնճիռներն են՝ աչքերի շուրջ, բծերը՝ դեմքի, պարանոցի և դեկոլտեի շրջանում:

Քչերն են ուշադրություն ձեռքերին, սակայն դրանք նույնպես տուժում են ծերանալու հետևանքով, ու մարմնի մյուս բոլոր մասերից ավելի արագ: Ձեռքերի արագ ծերացման պատճառը կայանում է նրանում, որ մենք դրանք ավելի շատ ենք «օգտագործում»: Լվանում ենք ափսեներ, մաքրություն անում, սնունդ պատրաստում… Ու այդ ամենը չի կարող հետքեր չթողնել ձեռքերի վրա: 

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն պահել ձեռքերը առողջ, թարմ վիճակում… մաշկը կլինի հարթ ու խոնավ.

Պարբերաբար ձեռքերի համար պատրաստեք բնական դիմակներ

Օգտագործեք սկրաբ

Մի մոռացեք խոնավեցնող քսուքի մասին:

Ահա այս տնական միջոցը ապահովում է հրաշալի արդյունք.

  • դարչին
  • շագանակագույն շաքարավազ
  • ձիթայուղ

Խառնել բոլոր բաղադրիչներ, իսկ հետո նուրբ մերսելով ձեռքերը՝ քսել խառնուրդը: Քիչ անց լվացվել գոլ ջրով ու չորացնել սրբիչով:

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …