Breaking News

Այս իրանցի տղամարդը 18 տարի ապրել է Փարիզի օդանավակայանում.Ահա և պատճառը

Հավանաբար շատերն են տեսել «Տերմինալ» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է տաղանդավոր Թոմ Հենքսը։ Այս պատմությունը տեղի է ունեցել իրականում, սակայն տղամարդը իրանցի էր, ու ապրել է օդանավակայանում 18 տարի։

Մեհրանա Քարիմի Նասսերիին վտարել էին Իրանից այն բանի համար, որ նա մասնակցել էր իշխանության դեմ քաղաքական ցույցերին։ Մեյրանը քաղաքական ապաստարան էր ստացել Բելգիայում, սակայն 2 տարի անց ցանկացավ բնակություն հաստատել Անգլիայում։ Մինչ Անգլիա Մեհրանը պիտի հասներ Փարիզով, սակայն այնտեղ գողացան տղամարդու փաստաթղթերը։

Ստացվեց այնպես, որ Նասսերին չուներ ոչ անուն, ոչ քաղաքացիություն, ու նրան ոչ մի տեղ չէին կարող ուղարկել՝ երկրում անօրինական մնալու համար։

Շառլ Դե Գոլլի օդանավակայանում Նասսերին ապրեց 1988-2006թթ։ Այդ ընթացքում նա դարձավ օդանավակայանի թալիսմանը։ Նա ապրում էր կարմիր բազմոցի վրա, լողանում այնտեղի սանհանգույցում ու սնվում ծառայողական ճաշարանում։

1998-ին բելգիական կառավարությունը առաջարկեց Նասսերիին վերադառնալ, սակայն տղամարդը հրաժարվեց, քանի որ Մեծ Բրիտանիայում ապրելու ցանկություն ուներ։ Շուտով իրավաբանները կարողացան վերականգնել իրանցու փաստաթղթերը, բայց նա չցանկացավ լքել օդանավակայանի սրահը։

2006-ին նա հիվանդացավ, որտեղից տեղափոխվեց Ֆրանսիայի՝ մուրացկանների համար նախատեսված բարեգործական կացարան։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …