Breaking News

Ադամանդապատ զգեստ` 11 մլն դոլար արժողությամբ

Լիբանանցի դերասանուհի Նիքոլ Սաբան Կահիրեում անցկացված նորաձևության ցուցադրության շրջանակում կրել է արտասովոր զգեստ, ինչի շնորհիվ հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, դերասանուհին կրել է 11 մլն դոլար արժողությամբ զգեստ, որն ամբողջովին պատված է եղել ադամանդներով:

Հայտնի է, որ զգեստը ստեղծողը եգիպտոսցի դիզայներ Հանի էլ Բեհերին է: Վերջինսը բացառիկ նմուշը կարել է հատուկ իր նոր հավաքածուի ցուցադրության համար:

Նշվում է, որ համացանցի բազմաթիվ օգտատերեր դիզայներին քննադատել են «անտեղի» ճոխության համար:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …