Breaking News

Հայտնի է աշխարհի ամենացանկալի կնոջ անունը

Տղամարդկանց հայտնի Maxim ամսագիրը հրապարակել է 2021 թվականի ամենացանկալի կանանց թոփ-100-ը:

Այս անգամ վարկանշային աղյուսակը գլխավորել է Օլիվիա Կալպոն: Նա հայտնի մոդել է, 2012 թվականին դարձել է «Միսս աշխարհ» մրցույթի հաղթող:

28-ամյա Կալպոն կարողացել է առաջ անցնել հայտնի դերասանուհի և մոդել Քեյթ Ափթոնից:

«Ես միշտ հետևել եմ վարկանշային աղյուսակին: Այնտեղ այնքան խելացի ու հաջողակ կանայք էին, որոնք ոգեշնչում էին ինձ և ազդեցություն թողնում իմ կարիերայի վրա»,- ասել է Կալպոն:

Նա շեշտել է, որ վարկանշային աղյուսակում առաջին տեղը գրավելն իր համար կարևոր իրադարձություն է:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …