Breaking News

Կորեացին հին սառնարանում հայտնաբերել է 95 հազար դոլարին համարժեք գումար

Հարավային Կորեայի բնակիչը 95,000 դոլար է գտել օգտագործված սառնարանում, որը գնել էր առցանց խանութի միջոցով: Այս մասին հաղորդում է Mothership-ը:

Նշվում է, որ տղամարդը սառնարանը մաքրելիս գտել է 2200 թղթադրամ ՝ 110 մլն վոնի չափով, ինչը կազմում է մոտ 95 հազար դոլար:

Ներկայումս իրավապահ մարմինները փորձում են պարզել սառնարանի նախկին տիրոջ ինքնությունը:

Եթե ​​վեց ամսվա ընթացքում նախկին սեփականատերը չներկայանա, ապա գումարը գտած մարդը կկարողանա այն իրեն պահել: Այս դեպքում նա պետք է հարկ վճարի`գտնված գումարի արժեքի 22% -ի չափով: Հակառակ դեպքում նա ստիպված կլինի վերադարձնել ամբողջ գումարը:

1in.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …