Breaking News

Ահա թե որոնք են աթերոսկլերոզից պաշտպանող վիտամինը.

Վիտամին K- ով հարուստ սննդակարգը 34 տոկոսով նվազեցնում է աթերոսկլերոզի հետ կապված սրտային հիվանդությունների վտանգը: Այս մասին են վկայում Journal of the American Heart Association ամսագրում հրապարակված տվյալները:

Ավելի քան 20 տարի Միացյալ Նահանգների Էդիթ Քոուենի համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որին մասնակցել է մոտավորապես 50 հազար մարդ:

Նշվում է, որ այդ վիտամինի երկու տեսակ կա՝ K1, որը գտնվում է կանաչ տերևավոր բանջարեղենի և բուսական յուղերի մեջ, և K2, որը գտնվում է մսի, ձվի և ֆերմենտացված սննդի մեջ:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մասնակիցները, որոնք ստացել են մեծ քանակությամբ վիտամին K1, 21 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ կհոսպիտալացվեն։

Վիտամին K2- ի բարձր քանակության դեպքում այդ ցուցանիշը կազմել է 14 տոկոս, իսկ պերեֆերիկ զարկերակների հիվանդության ռիսկը նվազել է 34 տոկոսով:

Փորձագետները շեշտում են, որ ներկայիս դիետիկ ուղեցույցները հիմնականում կենտրոնանում են վիտամին K1- ի քանակի վրա: Այնուամենայնիվ, ավելի շատ ապացույցներ են հայտնվում, որ վիտամին K- ի ընդունումը կարող է լրացուցիչ պաշտպանություն ապահովել աթերոսկլերոզի զարգացման դեմ:

Այս առումով փորձագետները մտադիր են ընդլայնել վիտամին K2- ով հարուստ սննդամթերքի, ինչպես նաև դրա ձևերի տվյալների բազան, որոնք կարող են տարբեր կերպ կլանվել օրգանիզմի կողմից:

 

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …