Breaking News

Ըստ սննդաբանների ինչպես ուտել հաց և չգիրանալ.

Ամերիկացի դիետոլոգները նշել են հաց ուտելու և քաշը չավելացնելու եղանակները: Այս մասին հայտնում է Eat This, Not That! պարբերականը: Ըստ սննդաբան Ռեբեկա Լյուիսի՝ հաց ընտրելիս պետք է նախապես պարզել դրա բաղադրությունը:

«Եթե բաղադրիչների ցանկը սկսվում է շաքարից, սախարոզայից, ֆրուկտոզայից, եգիպտացորենի օշարակից, սպիտակ ալյուրից կամ ցորենի ալյուրից, ապա արտադրանքը պարունակում է հիմնականում պարզ ածխաջրեր, և դրա օգտագործումը պետք է սահմանափակել», – ասում է նա:

Լյուիսը խորհուրդ է տալիս գնել ամբողջահատիկ հացահատկի ալյուրից պատրաստված հաց:

Բացի այդ, սննդաբանը խորհուրդ է տալիս հիշել հետևյալ կանոնը՝ յուրաքանչյուր 10 գրամ ածխաջրեր ընդունելու դեպքում պետք է ուտել 1 գրամ բջջանյութ:

Իսկ սննդաբան Թասնիմ Բհաթիան խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ թթխմորով հացին:

«Խմորման գործընթացում բազմաթիվ օգտակար բակտերիաներ են առաջանում, որոնք օգնում են հավասարակշռել մարսողական համակարգի աշխատանքը և կարգավորել նյութափոխանակությունը», – բացատրում է նա:

Այնուամենայնիվ, նույնիսկ ամենալավ հացը պետք է չափավոր ուտել: Բհաթիան կարծում է, որ դրա համար այն պետք է համակցել առողջ ճարպերի հետ: Օրինակ ՝ համադրել այն ձիթապտղի, կոկոսի, կարագի կամ յուղի հետ:

«Հացը համատեղեք ոչ միայն առողջ ճարպերի, այլև սպիտակուցների հետ: Մի քիչ միսը կամ տոֆուն կհավասարակշռեն հացում և մակարոնում առկա ածխաջրերը: Սպիտակուցի ավելացումը թույլ կտա պահպանել հագեցվածության զգացողությունը և կօգնի ավելի քիչ ուտել», – նշում է սննդաբանը:

Check Also

Մոռացեք կշեռքի մասին. 6 կարծրատիպային սխալներ նիհարելու ճանապարհին

Դուք ժամերով քրտնում եք մարզասրահում, սահմանափակում եք սննդի չափաբաժինը, բայց այդպես էլ ոչինչ չի՞ ստացվում: …