Breaking News

Երիտասարդը մի տարեց կնոջ օգնեց փոխել անվադողը, և միայն երեկոյան հասկացավ, թե ինչ է իրականում տեղի ունեցել

Երբ այս տարեց կնոջ անվադողը պայթեց ճանապարհի կեսին, նա մոլորության մեջ էր, չգիտեր, ինչպես տուն վերադառնալ։ Մի տղամարդ էր անցնում ճանապարհով, ու տեսնելով ծեր կնոջը, ով հուսահատված ու անհանգստացած տեսք ուներ, արգելակեց ու որոշեց օգնել նրան։Սկզբում տարեց կինը մի քիչ վախեցավ, երբ տեսավ անծանոթ երիտասարդին։ Ի՞նչ կա նրա մտքին, մի՞թե ուզում է օգնել։

Բայց քանի որ նա անվադողն ինքնուրույն փոխել չէր կարող, այլ տարբերակ չուներ, մնում էր միայն անծանոթին վստահել։ Նա երիտասարդին տվեց նոր անվադողը, իսկ վերջինս շատ արագ փոխեց այն։

Կինը նրան շնորհակալություն հայտնեց ու ցուցաբերած օգնության համար գումար առաջարկեց։ Սակայն անծանոթը հարկ չհամարեց վերցնել, ուղղակի ասաց․

—Պարզապես մտածեք իմ մասին, երբ տեսնում եք, որ ինչ-որ մեկն օգնության կարիք ունի։ Հիշեք Բրայան Անդերսոնին ու բարության դիմաց բարությամբ վճարեք։

Տղամարդը հեռացավ, իսկ տատիկն այնքան տպավորված էր այդ մարդու բարությամբ, որ թեթև գլխապտույտ զգաց։ Նա նստեց իր մեքենան ու վստահ գնաց առաջ, կանգ առավ փոքր սրճարանի մոտ։

Այնտեղ նրան դիմավորեց ժպիտը դեմքին երիտասարդ մատուցողուհի, որը տարեց կնոջը սրբիչ առաջարկեց՝ տեսնելով անձրևից թրջված նրա մազերը։ Ու այդ պահին տատիկը նկատեց, որ մատուցողուհին գտնվում է հղիության վերջին ամիսներին։

Հավանաբար հոգնած է, բայց դա իրեն չի խանգարում լինել ուրախ ու ժպտերես։Տարեց կինը լիմոնադ պատվիրեց ու արագ խմեց այն։ Հետո հիշեց Բրայան Անդերսոնի մասին։ Նա լիմոնադի համար 100 դոլար վճարեց, իսկ մինչ հղի մատուցողուհին գնաց, որ մանրի այն ու վերադարձնի մանրը, արագ հեռացավ։

Մատուցողուհին սեղանին երկտող տեսավ․

—Մի բարի մարդ օգնեց ինձ ճանապարհին, իսկ ես օգնում եմ ձեզ։ Անձեռոցիկի մեջ ևս 400 դոլար կա։

Մատուցողուհին երջանկությունից յոթերորդ երկնքում էր։ Արդեն հաջորդ ամիս պիտի ծնվեր իր փոքրիկը, և այդ մի քանի շաբաթները խոստանում էին լինել բարդ ու դժվարություններով լի։ Աղջիկը ծալեց գումարը, դրեց գրպանը ու ավարտեց իր հերթափոխը։2 ժամից ապագա մայրիկն արդեն տանն էր։ Նա պառկեց անկողնու վրա, մտածելով այն մասին, թե ինչպես է իր բախտը բերել, համբուրեց քնած ամուսնուն ու ասաց․

—Ես քեզ սիրում եմ, Բրայան Անդերսոն։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …