Breaking News

Արհեստական ինտելեկտը կարող է մարդկանց զրկել ընտրությունից.

Արհեստական ինտելեկտը, չնայած օգտակար եւ հարմար լինելուն, կարող է մարդկանց զրկել ընտրության, ինտելեկտուալ լարվածության, պատասխանատվության, ինտուիցիային եւ ընդհանուր առմամբ ինքնազարգացմանը հետեւելու անհրաժեշտությունից: Այս կարծիքը հայտնել է «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ, նոր մեդիաների բնագավառի փորձագետ Նատալյա Լոսեւան:

Նոր տեխնոլոգիաների էթիկական մարտահրավերների մասին նա պատմել է «Արհեստական ինտելեկտ եւ քրիստոնեական էթիկա» խորագիրը կրող միջազգային կլոր սեղանի ընթացքում, որը տեղի է ունեցել Կամչատկայի Պետրոպավլովսկում: Համաժողովի աշխատանքին մասնակցում են Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսներ եւ հոգեւորականներ, ինչպես նաեւ աշխարհիկ փորձագետներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …