Breaking News

Անտառային հրդեհների պատճառով «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի աստղ Էդդի Ռեդմեյնը կորցրել է տունը

Բրիտանացի դերասան, «Ֆանտաստիկ գազաններ» ֆիլմի աստղ Էդդի Ռեդմեյնը զրկվել է առանձնատնից Ֆրանսիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

2 մլն ֆունտ արժողությամբ տունը գտնվում է Լազուրե ափում և 35 տարի պատկանել է նրա ծնողներին։ Ռեդմեյնն այնտեղ է անցկացրել իր մանկությունը։

Կրակը լրիվ ոչնչացրել է տան երկրրդ հարկը։ Շինությունը գտնվում է բլրի լանջին՝ շրջապատված անտառով։ Տարածքում կա թենիսի կորտ, լողավազան։ Ամռանը դերասանն այն վարձակալության է հանձնում շաբաթական 7․8 հազար ֆունտով։ Դերասանի հոր խոսքով՝ հրդեհի ժամանակ առանձնատանը բնակվել են Ռեդմեյնի ընկերները, ովքեր ստիպված են եղել փախչել։

Օգոստոսի 18-ին հայտարարվել էր, որ Ֆրանսիայի հարավարևելյան Վար դեպարտամենտում հրդեհը 1 մարդու մահվան պատճառ է դարձել, տուժել է 27 մարդ։

1in.am

Check Also

«Մենք բոլորս կեղծ ենք, բոլորս էլ փչացած ենք». Էնթոնի Հոփքինսի 11 մեջբերում, որոնք խորը հետք են թողնում հոգում

Նրան սիրում են, հարգում, լսում: Խարիզմատիկ ու անհավանական Էնթոնի Հոփքինս: Նա երբեք չի դադարում զարմացնել …