Breaking News

Մթերքներ՝ առողջ ու գեղեցիկ վարսերի համար

Եթե առաջացել են խնդիրներ վարսերի հետ՝ չորություն, փխրունություն, մի շտապեք փոխել Ձեր սովորական խնամքը, փոխարենը ուշադրություն դարձրեք սննդակարգին: Սննդաբանները փաստում են՝ մազերի առողջությունն ու գեղեցկությունը կախված են օրգանիզմի ներքին վիճակից. եթե բոլոր ցուցանիշները նորմալ են, ապա մազերի հետ կապված խնդիրներ չպետք է լինեն:

Բիոտին

Խոսելով մազերի վիճակի մասին՝ ուշադրություն դարձրեք օրգանիզմում բիոտինի (վիտամին B7) պարունակությանը: Այն պետք է բավական լինի, քանի որ պատասխանատու է մազերի աճի և բնական գեղեցկության համար:

Որտե՞ղ փնտրել

  • լյարդ,
  • ձվի դեղնուց,
  • սաղմոն,
  • պանիր,
  • ավոկադո,
  • թարմ ազնվամորի,
  • ծաղկակաղամբ,
  • ամբողջահատիկային հաց:

Կերատին

Կերատինը սպիտակուց է, «շինանյութ» ամուր մազերի և եղունգների աճի համար:

Որտե՞ղ փնտրել

  • կաղամբ,
  • բրոկկոլի,
  • սոխ,
  • սխտոր,
  • լյարդ,
  • ձուկ,
  • միս,
  • բնական յոգուրտ:

Վիտամին С

Կերատին արտադրելու համար մարմնին անհրաժեշտ է վիտամին C:

Որտե՞ղ փնտրել

  • կիվի,
  • ցիտրուսային մրգեր,
  • ելակ, հապալաս, ազնվամորի,
  • պղպեղ,
  • լոլիկ,
  • կաղամբ (բրոկկոլի, ծաղկակաղամբ, բրյուսելյան կաղամբ),
  • հազարի թերթիկներ:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …