Breaking News

Եվրոպա արբանյակի ուսումնասիրման համար նախատեսված NASA-ի զոնդը տիեզերք կուղարկի SpaceX-ը

NASA-ն SpaceX ընկերությանն է վստահել 2024 թվականին Յուպիտեր մոլորակի Եվրոպա արբանյակի ուղեծիր Europa Clipper զոնդը հասցնելու գործը: Զոնդը տարբեր բարձրություններից ուսումնասիրելու է Եվրոպայի մակերևույթը: Տիեզերանավի մեկնարկը իրականացվելու է Falcon Heavy կրող հրթիռի միջոցով:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 178 մլն ԱՄՆ դոլար:

Europa Clipper զոնդը Արեգակնային համակարգի ամենախոշոր մոլորակի արբանյակի վրա կյանքի համար նպաստավոր պայմանների ուսումնասիրման համար

հագեցած է լինելու ժամանակակից գործիքներով: Առաքելության ընթացքում NASA-ի մասնագետները մտադիր են բարձր որակի նկարներ անել՝ հասկանալու տիեզերական մարմնի քիմիական բաղադրությունը, ուսումնասիրել երկրաբանական ակտիվությունն ու չափել արբանյակի սառցե ծածկի հաստությունը:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …