Breaking News

Սա ուղղակի հրաշք է․․․

Ահա թե ինչի համար է պետք ծորակին տոպրակ անցկացնել․․․ հրաշալի հնարք, որ կհեշտացնի ձեր կյանքը։Որոշ փորձառու տնային տնտեսուհիներ դիմում են տարօրինակ, բայց միևնույն ժամանակ շատ էֆեկտիվ խորամանկության՝ ծորակի վրա տոպրակ են անցկացնում։

Հավանաբար շատերին է հետաքրքիր, թե ինչի համար է պետք նման բան անել, և ինչպես կարող է կոպեկներ արժեցող տոպրակը օգնել խոհանոցային հարցերում։Սա անելը հեշտից էլ հեշտ է։ Վերցնում ենք սովորական թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ, դրա մեկ ռուլոնը մոտ 100 դրամ արժի։ Անհրաժեշտ է ընդամենը 1 հատիկ։

Մի կողմից կարի մոտ կեսի չափով զգույշ կտրվածք ենք անում։ Այդ հարցում կօգնի սովորական մկրատը։ Այժմ տոպրակը հագցնում ենք ծորակի վրա այնպես, որ այն փակի նաև վենտիլները։Ինչի՞ համար է սա պետք։ Իրականում ամեն ինչ պարզ է։ Սա անհրաժեշտ է, որպեսզի պատրաստելու ընթացքում յուղոտ ու կեղտոտ ձեռքերը չկեղտոտեն ծորակը։

Բանն այն է, որ ինչ-որ բան եփելու ընթացքում անընդհատ ջուրը բացելու կարիք է լինում, իսկ արդյունքում դեռ պետք է լինում երկար ժամանակ տրամադրել մաքրությանը։Բացի այդ, վենտիլների վրա կարող են մնալ յուղոտ հետքեր, որոնք հետագայում դառնում են բորբոսի առաջացման պատճառ։ Բորբոսն էլ լվացարանի հատվածից կարող է տարածվել ողջ խոհանոցում, իսկ դրանից ազատվելը հեշտ գործ չէ։

Ի դեպ, ցանկալի է տեղադրել լծակով ծորակ, այդպես մաքրություն պահպանելը ավելի հեշտ է և այն ավելի քիչ է կեղտոտվում։ Իհարկե, պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ խոհանոցային սանտեխնիկան պետք է պարբերաբար լվանալ։

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …