Breaking News

Շատերին հետաքրքրում է այսպիսի հարց` ինչպես պաշտպանվել նեգատիվ էներգիայից:

Նեգատիվ էներգիա չկա, էներգիան նեյտրալ հումք է, որը որակ է ստանում, դրական կամ բացասական է դառնում իր վրա գտնվող ինֆորմացիայի հաշվին:
Եվ երկրորդ` նեգատիվից պաշտպանվել հնարավոր չէ:
Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, ժամանակաշրջանում և պետության մեջ, որտեղ ամեն քայլափոխի կա բացասական էներգոինֆորմացիաներ, իսկ պաշտպանվել գրեթե անհնար է:
Ոմանք կարծում են, որ թալիսմաններով կամ էներգոինֆորմացիոն պաշտպանությամբ կարող են պաշտպանվել ցանկացած նեգատիվից, ինչը իլուզիա է. տվյալ մեթոդները թույլ են և զուտ լրացումներ են հանդիսանում, ոչ թե գլխավոր գործոն:
Նախ պետք է հասկանալ արտաքին աշխարհից էներգոինֆորմացիա վերցնելու մեխանիզմը, որն իրականանում է նմանության էֆֆեկտով: Մեր աուրայի դռները բացվում են միայն այն ծրագրերի առաջ, որոնց համապատասխանող ինչ-որ բան արդեն իսկ կա մեր մեջ:
Եթե համապատասխանող բան չկա, ապա ծրագիրը կարող է մտնել մեր մեջ միայն մեր ուշադրությանը և/կամ էմոցիոնալ արձագանքին արժանանալով:
Պարտադիր չի, որ դրսից քեզ կպնող ծրագիրը հենց նույնությամբ համապատասխանի քո մեջ եղածին: Օրինակ` մարդու մեջ կա խանդ, որը վիբրացիայով մոտ է զայրույթին, սիրված չլինելու վախին, թերարժեքության բարդույթին, հետևաբար արտաքին աշխարհից կարող է գալ կպնել նմանատիպ հաճախականության ցանկացած բան, թեկուզ խանդի հետ կապ չունեցող , բայց մոտիկ հաճախականությամբ:
Մյուս օրինակը` մարդը ֆլեգմատիկ է բնավորությամբ, բայց դիտում է ֆիլմ խոլերիկ ինչ-որ հերոսի մասին. այնպես խորն է տպավորվում ու այնպես ցնցում, այնպիսի ինտենսիվ հույզեր առաջացնում, որ խոլերիկության էներգոինֆորմացիոն ծրագիրը հանգիստ կարող է մտնել նրա մեջ:
Նեգատիվ էներգոինֆորմացիա վերնցելուց հետո հնարավոր է հետագա զարգացման երկու տարբերակ:
1) Եթե մարդն ունի ուժեղ և ճիշտ աշխատող էներգոինֆորմացիոն համակարգ.
Ա) Բնական ճանապարհով ազատվում է նեգատիվից, այսինքն մայր հողի հետ կապող էներգետիկ կանալներով նեգատիվը իջացնում է ներքև և ազատվում դրանից
Բ) Մարդու դրական հաճախականություններն այնքան ուժեղ են , որ նեգատիվը ավտոմատ տրանսֆորմացվում է դրականի
Գ) Եթե բացասական լյարվա (էներգոինֆորմացիոն էակ) է մտել մարդու աուրա, ու այն չկարողանա ազդել մարդու վրա, նրան գցել նեգատիվ մտքերի /հույզերի մեջ` լյարվան կմնա առանց էներգոտիկ սնուցման և ստիպված կսկի օգնել մարդուն, որ գոնե մարդու ուրախության ու դրական հույզերի էներգիայով սնվի:
Դ) Եթե մարդու դաշտը դրական և հզոր է այն աստիճան, որ նեգատիվը բռնվելու, այսինքն` իրեն համապատասխան հաճախականության ոչ մի բան չի գտնում, ավտոմատ հետ է շպրտվում ուղարկողին:
Բնականից մարդու էներգոինֆորմացիոն համակարգը ստեղծված է այնպես, որ պրոցեսսները ավտոմատ պիտի տեղի ունենան հենց նշածս 4 մեխանիզմներով, սակայն այս հատկանիշները պահպանած մարդիկ շատ քիչ են: Սովորաբար տարբեր խախտումների արդյունքում մարդու բնական մեխանիզմները սկսում են չաշխատել կամ սխալ աշխատել և դրանք վերականգնելու կարիք է լինում երկար աշխատանքով:
2) Եթե էներգոինֆորմացիոն համակարգը ճիշտ չի աշխատում` նեգատիվը աուրա մտնելով սկսում է քանդել մարդուն:
Սկսում է ցավալ/հիվանդանալ մարմինը, վատանալ ինքնազգացողությունը, առաջանում նյարդային լարվածություն, փակվում են էներգետիկ կանալները, ստեղծվում բլոկադա, նեգատիվը նստում է մկաններում, հոդերում,
ներքին օրգաններում և սկսում քայքայել: Կամ ` առողջության փոխարեն վատանում են գործերը, ֆինանսականը/ անձնականը, վատանում են մտավոր ունակությունները` ուշադրությունը, կենտրոնացածությունը, տրամաբանությունը, հոգեբանական խնդիրներ են առաջ գալիս` ծուլություն, ապատիա և այլն:
Այսպիսով, հասկանացանք, որ ցանկացած բան կարող է մեր դաշտ մտնել միայն, եթե ստանա ուշադրություն և էմոցիոնալ արձագանք մեր կողմից, կամ` եթե մեր ներսում արդեն իսկ կա դրան համապատասխան ինչ-որ բան: Այս դեպքերում ոչ մի ամուլետ ու պաշտպանություն (защита) չի կարող մարդու դաշտը պաշտպանել արտաքն նեգատիվի ներխուժումից: Նման բաներն աշխատում են շատ քիչ տոկոսով, այն էլ` ակտիվացնող մոգի ներդրած էներգիայի հաշվին, որը շուտով վերջանալու է, քանզի ունի սահմանաչափ:
Միակ ելքը ինքդ քեզ ներքուստ, խորությամբ, հիմնովին մաքրելն է: Դրան օգնելու և ընթացքում նոր նեգատիվ չկուտակելու մի քանի մեթոդներ կան` հիմնված են ոչ թե պաշտպանության վրա, ինչը պրակտիկորեն անհնար է, այլ` եկած նեգատիվը վերամշակելու և օգտագործելու:
Մեթոդ 1
Հասկցանք, որ էներգիան ինքնին նեյտրալ հումք է, ինչպես, օրինակ` ջուրը, դրական կամ բացասական դառնում է վրան նստած միտք-ինֆորմացիայի հաշվին:
Ամեն անգամ, երբ նեգատիվի հոսք եք զգում դեպի ձեզ, ոչ թե պայքարեք, որ չկպնի կամ պաշտպանվեք, այլ թողեք կպնի և մտովի ասեք.
 Ինձ եկած նեգատիվ էներգոինֆորմացիայի էներգիան թող ծառայի իմ այսինչ նպատակին (նշեք կոնկրետ նպատակ) , իսկ նեգատիվ ինֆորմացիան թող վերադառնա նրան , ումից որ եկել է:
Այսպիով դուք կզատեք- կօգտագործեք էներգիան և հետ կշպրտեք անպետք ինֆորմացիան:
Մեթոդ 2
Գիտենք, որ մեզ կպնող նեգատիվը խփելու է և քայքայելու: Նրա այս հատկությունները կարելի է օգտագործել արդեն իսկ մեր մեջ գտնվող նեգատիվից ազատվելու համար:
Ամեն անգամ, երբ զգում եք, որ դեպի ձեզ նեգատիվ հոսք է գալիս, կամ պարզապես գնում եք ինչ-որ տեղ, ուր մարդկանց մեծ կուտակում կա` ասացեք.
Ինձ եկող նեգատիվը թող խփի, ոչնչացնի արդեն իսկ իմ մեջ գտնվող նեգատիվին:
Այդ գործողությունից առաջացած էներգիան թող ծառայի իմ այսինչ նպատակին` նշեք կոնկրետ նպատակ (առողջությանը, հարստությանը, հոգևոր զարգացմանը, ունակություններիս ակտիվացմանը և այլն): Իսկ ավելորդությունը , որ կմնա պրոցեսսի արդյունքում` թող դուրս գա իմ մեջից:
Ցանկացած գործողություն առաջացնում է էներգետիկ պոտենցիալ: Երբ արտաքին նեգատիվը խփում է ձեր ներսի նեգատիվին` դրանից ևս առաջանում է էներգետիկ պոտենցիալ, որը օգտագործում եք ի օգուտ ձեզ: Այնուհետև պրոցեսսի արդյունքում մնում են անպետք մնացորդներ, որոնք էլ արդեն դուրս են գալիս ձեր մեջից, ինչպես թթվածինն է մտնում ու անելով իր գործը` դուրս է գալիս անպետք մնացորդը` ածխաթթու գազը:
Մեթոդ 3
Շատերը գիտեն, որ էներգոինֆորմացիոն ծրագիրը, երբ շատ է մնում մարդու մեջ ու սնուցվում` վերածվում է լյարվայի , նույն ինքը` պլազմատիկ արարած:
Սկզբում լյարվան պարզապես էներգիա է և միտք, էներգոինֆորմացիոն ծրագիր, որը անընդհատ սնուցում ստանալով մարդուն էներգիայով (հույզեր) և գիտակցությամբ (մտքեր) ` ձեռք է բերում ինքնուրույն կյանք , նույնիսկ պրիմիտիվ գիտակցություն, որի միակ ստիմուլը սնվելն է:
Նրանք սնվում են ոչ միայն մտքերով և հույզերով, այլև արյան միջից քաշում են օգտակար նյութերը` առաջացնելով տարբեր հիվանդություններ, իսկ լավագույն դեպքում` թուլություն ու հոգնածություն, ծուլություն, ապատիա: Մարդը զգում է, որ իր ուժերը գնում են ինչ-որ տեղ, քամվում ու թուլանում է:
Լյարվաները կիսանյութական կամ նուրբ նյութական արարածներ են, որոնց շատերը կարող են չտեսնել, բայց զգալ ֆիզիկապես:
Նրանք ազդում են մարդու գիտակցության վրա` անընդհատ գցելով իրենց ձեռնտու հաճախականության մտքերի ու հույզերի մեջ, որպեսզի սնվեն դրանցով, իսկ եթե չեն կարողանում դա անել` սկսում են կյանքի այս կամ այն ոլորտների վրա ազդել, կրկին մտքեր ու էմոցիաներ առաջացնելու, սնվելու նպատակով:
Կան դրական լյարվաներ, բայց այսօր խոսքը գնում է նեգատիվ լյարվաների մասին:
Լյարվան, եթե արդեն բավականաչափ գիտակից է, կարող է բլոկել , օրինակ, հաջողության էներգիան, կամ ազդել շրջապատի մարդկանց վրա, որպեսզի նրանք վատ տրամադրվեն լյարվայի տիրոջ հանդեպ, գործերը չստացվեն, կոնֆլիկտներ լինեն և այլն, որպեսզի մարդը նեղվի, ընկնի մտքերի մեջ, նրանք էլ սնվեն նեգատիվ հույզերով/մտքերով:
Կան լյարվաներն ի օգուտ աշխատացնելու տարբեր մեթոդներ, բայց այս անգամ կխոսենք ամենաարագ մեթոդի մասին, որը ծանր դեպքերի համար է, երբ ժամանակ ու ուժ չկա լյարվաների ընտելացմամբ զբաղվելու, կամ խոսքը ծայրահեղ բացասական լյարվաների մասին է:
Այդ էակներին կարելի է ոչնչացնել, բայց ոչ թե վառելով, այլ` նորից էներգիա դարձնելով, զատել էներգիան ինֆորմացիայից և օգտագործել:
Մարմնի որևէ հատվածում ռեգուլյար զգալով բացասական էներգոինֆորմացիոն երևույթ, իսկ եթե էներգիա զգալ չգիտեք` ապա ցավ, դիսկոմֆորտ և այլն, կարող եք համոզված լինել, որ այնտեղ կա նեգատիվ լյարվա, որը սնվում է ցավով ու կարող է հենց դրա առաջացման պատճառը հանդիսանալ: Մատը դնում եք ցավացող տեղին և ասում`
ՄԱՀ  իմ վրա գտնվող բացասական ազդեցություններին:
Թող տարված սննդանյութերն անցնեն իմ օրգանիզմ (հիշում ենք` լյարվան քաշում է նաև մարմնի սնունդը), այս արարածի մահվան արդյունքում առաջացած էներգիան թող ծառայի իմ այսինչ նպատակին ` նշեք կոնկրետ նպատակ, իսկ ավելորդ մնացորդները դուրս գան իմ մարմնից:
Սա ասելուց պետք է գիտակցել, որ ինչպես օդը, ջուրը, ուտելիքն է մտնում մեր մեջ, օգատակարը փոխանցում, իսկ ավելորդը` դուրս գալիս, այնպես էլ էներգոինֆորմացիոն մարսողությունն է աշխատում:
Երկար ժամանակ անելով նշված վարժությունները` դրանք կդառնան ավտոմատ աշխատող ծրագիր-մեխամիզմներ և կգործեն նույնիսկ առանց ձեր գիտակցելու:
Սակայն ցանկացած ծրագիր աշխատում է տիրոջ հաշվին, այնպես որ, նույնիսկ եթե պրոցեսսները ավտոմատ կատարվեն` ժամանակ առ ժամանակ պետք է գիտակցաբար կրկնել վերոնշյալ հրահանգները, որպեսզի նոր իմպուլս ստանան և շարունակեն աշխատել:
Կեղտոտ մոգությունը (թուղթ ու գիր) նեգատիվ ծրագրավորման ևս մեկ ձև է, ինչը վերացնելու համար լիովին աշխատում են վերոնշյալ մեթոդները, եթե իհարկե գերհզոր դեմոնական մոգության մասին չէ խոսքը, որն առանձին թեմա է:
Տարածված միֆ կա, որ կյանքի բոլոր խնդիրները առաջ են գալիս չակրաների բկոկումից: Չակրաների բլոկումը հետևանքն է մտածողության դեֆեկտների, որոնք խախտում են մարդու էներգոինֆորմացիոն համակարգը, այդ թվում և չակրաները, իսկ մաքրում տեղի չի ունենա ոչ մի մեդիտացիայով ու վարժանքով ( կամ կլինի քիչ տոկոսով ու կարճատև արդյունքով) , եթե չակրաներին բացասական լյարվաներ են կպած:
Մաքրումը նախ պետք է սկսել մտածողության փոփոխությունից, զուգահեռ ազատվելով հին մտածողության արդյունք հանդիսացող լյարվաներից , նաև չթողնել որ նոր նեգատիվ ազդի ձեր վրա կամ կուտակվի:
Տեսնում ենք, որ բավական աշխատանք է պետք կյանքի բոլոր ոլորտները կարգի բերելու ու ճիշտ հունի վրա դնելու համար: Ամուլետներն և մոգի էներգոինֆորմացիոն աջակցությունը կարող են միայն օգնել, բայց ոչ փոխել մեր կյանքը մեր փոխարեն:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …