Breaking News

Գիտնականները գտել են սրտի կաթվածից մահը կանխատեսելու միջոցը

Նոր արյան անոթների ձեւավորման համար սպիտակուցը կոդավորող գենի բարձր ակտիվությունը կարող է խոչընդոտել վնասված սրտի ապաքինմանը եւ խանգարել սրտի նոպայից հետո պացիենտների երկարատեւ գոյատեւմանը: Դա պարզել են Մեսսիի համալսարանի (Նոր Զելանդիա) գիտնականները:

PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել են 1927 պացիենտներ, որոնցից 30%-ի մոտ սրտի լուրջ հիվանդության դրվագը առաջինը չի եղել: Փորձագետները վերլուծել են VEGF-A գենը եւ դրա տարբերակները կապել նոպայից հետո գոյատեւման հետ:

Գիտնականները ենթադրում են, որ VEGF-A-ի բարձր մակարդակը կարող է օգտակար լինել խցանված զարկերակների շուրջ արյունատար նոր անոթների աճի համար: Սակայն մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները հակասում են այն վարկածին, որ արյան մեջ VEGF-A սպիտակուցի բարձր մակարդակը կապված է սրտի հիվանդությունների դեպքում ավելի լավ արդյունքների հետ:

Նոր ուսումնասիրության ընթացքում ապացուցվել է, որ VEGF-A-ի բարձր մակարդակը կարող է վկայել սրտի աշխատանքը վերականգնելու օրգանիզմի փորձի մասին, ինչը միշտ չի, որ հաջողվում է ծանր վնասվածքների դեպքում: Բարձր VEGF-A-ով պացիենտների մահվան հավանականությունը հոսպիտալացումից հետո ութ տարվա ընթացքում 40%-ով ավելի բարձր է, քան ցածր սպիտակուց ունեցողներինը:

news.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …