Breaking News

Apple-ը երկու էկրանով նոթբուք է արտոնագրել

Apple-ը հաստատել է երկու էկրանով MacBook-ի արտոնագիրը, որում վիրտուալ ստեղնաշարը կփոխարինի սովորականին, գրում է 9to5Mac-ը:

Ըստ Apple-ի՝ նոութբուքը շրջելիս ստեղնաշարը եւ էկրանը կարող են տեղերով փոխվել: Այն կաջակցի ժեստերի կառավարմանը, օրինակ՝ խոշորացմանը կամ սվայպին:

Արտոնագրում Apple-ը նշում է, որ այս MacBook-ը կունենա սարքի ապաարգելափակման կենսաչափական սենսորներ, ինչպիսիք են Face ID-ն կամ մատնահետքի հաղորդիչները: Բացի այդ, սարքը անլար ռեժիմով կլիցքավորվի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կուպերտինոյի ընկերությունը առաջիկա MacBook Pro-ներում որոշել է հրաժարվել Touch Bar-ից: Ինչպես նշում է պորտալը, այս լուծումը թույլ փոխկապակցված է նոր արտոնագրի հետ, ուստի հավանականություն կա, որ Apple-ը կհրաժարվի վիրտուալ ստեղնաշար կիրառելու գաղափարից:

news.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …