Breaking News

Ստրադիվարիուսի 200 մլն դոլար արժողությամբ 12 ջութակները միավորվել են «աշխարհի ամենաթանկարժեք երաժշտության» համար

Ստրադիվարիուսի 12 ջութակները, որոնց ընդհանուր արժեքը 146 մլն ֆունտ սթեռլինգ է (200 մլն դոլար) հավաքել են «պատմության մեջ ամենաթանկարժեք ալբոմը» ձայնագրելու համար, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Daily Mail-ին:

J&A Beare ջութակների վաճառող Սթիվեն Սմիթը, ով մշակել է նախագիծը, ասել է, որ չնայած դժվարություններին, այն «արժանի է դրան»:

Գործիքները, որոնց ընդհանուր տարիքը գերազանցում է 3000 տարին, «12 Stradivari» ալբոմի ձայնագրման համար Լոնդոն են բերվել առաջին դասով՝ իրենց «տներից»՝ Եվրոպայով, Ամերիկայով եւ Ասիայով: Դրանք բոլորը նախագծին ներկայացվել են փոխառությամբ, շատերը մասնավոր հավաքածուներից են՝ խիստ պայմանագրերով եւ թանկարժեք ապահովագրությամբ:

Կազմակերպիչների առջեւ ծառացած մեկ այլ դժվարություն է եղել կորոնավիրուսային համավարակի անկանխատեսելիությունը: Նախագծի մասնակից, աշխարհահռչակ հոլանդացի ջութակահար Յանին Յանսենը հիվանդացել է COVID-19-ով, եւ եզակի ալբոմի ձայնագրությունը հետաձգվել է երեք շաբաթով:

Երբ Յանսենը ապաքինվել է եւ կարողացել է մասնակցել ձայնագրությանը, նա դեռ բավականին թույլ է եղել, բայց կարողացել է դիմանալ բոլոր չորս օրերին Cadogan Hall-ում:

«12 Stradivari» ալբոմը սեպտեմբերի 10-ին կթողարկվի բրիտանական Decca Classics լեյբլում:

Մինչ օրս պահպանվել է Անտոնիո Ստրադիվարիուսի (1644-1737) մոտ 650 գործիք, այդ թվում` մոտ 450 ջութակ: Վարպետի 1700-1720 թվականներին՝ նրա աշխատանքի, այսպես կոչված, «ոսկե ժամանակաշրջանում» ստեղծած գործիքները հատկապես բարձր են գնահատվում:

news.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …