Breaking News

Նորվեգիան դարձել է ամենաթանկ ալկոհոլով երկիրը Եվրոպայում

Նորվեգիայում ալկոհոլի գների մակարդակը դարձել է ամենաբարձրը Եվրոպայում. այն 151,2 տոկոսով բարձր է Եվրամիության միջին մակարդակից: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել է Եվրոպայի վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:

Մասնագետներն ուսումնասիրել են 37 երկրների տվյալները: Նորվեգիայից անմիջապես հետո հետեւում են Իսպանիան (գները 139,4 տոկոսով բարձր են Եվրամիության միջինից), Ֆինլանդիան (92,7 տոկոսով), Իռլանդիան (80,7 տոկոսով) եւ Շվեդիան (65,7 տոկոսով): Ամենաէժան ալկոհոլով պետությունները դարձել են Հունգարիան (գների մակարդակը Եվրամիության միջինից ցածր է 27,3 տոկոսով), Ռումինիան (26,2 տոկոսով) եւ Բուլղարիան (19,5 տոկոսով):

Եվրոստատի տվյալներով՝, որոնք հրապաակվել են օգոստոսի սկզբին, 2019 թվականին ալկոհոլի չարաշահման դեպքերի մասով Եվրամիության առաջատարներն են դարձել Դանիան (նրա չափահաս բնակչության 38 տոկոսն ամսական թեկուզեւ մեկ անգամ խմել է ավելի քան 60 գրամ մաքուր էթանոլ մեկ ընդունմամբ), Ռումինիան (35 տոկոս) եւ Լյուքսեմբուրգը (34 տոկոս):

Եվրամիության չափահաս բնակիչների ավելի քան մեկ երրորդը (37,2 տոկոս) խմում է ամեն օր (8,4 տոկոս) կամ շաբաթական առնվազն մեկ անգամ (28,8 տոկոս): Ամենից հաճախ ամեն օր ալկոհոլ են գործածում Պորտուգալիայում (չափահաս բնակիչների 20,7 տոկոսը), Իսպանիայում (13 տոկոսը) եւ Իտալիայում (12,1 տոկոսը), ավելի հազվադեպ՝ Լատվիայում եւ Լիտվայում (շուրջ 1 տոկոս): Եվրամիությունում ոգելից խմիչքների ամենօրյա գործածման գծով առաջատարներ են 74 տարեկանից բարձր մարդիկ. ամեն օր խմում է այդ տարիքային խմբի ներկայացուցիչների 16 տոկոսը: Ապրիլին ՌԴ-ի առողջապահւթյան նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Ռուսաստանում 15 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում ալկոհոլի գործածումը 2010 թվաանից կրճատվել է 32 տոկոսով. բնակչության մեկ շնչի հաշվով 15,8 լիտրից մինչեւ 10.8 լիտր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի՝ նույն ամսին հապարակված զեկույցի համաձայն՝ Ռուսաստանում 2010 – 2016 թվականներին ոգելից խմիչքների գործածումը կրճատվել է 26,1 տոկոսով՝ մեկ մարդու հաշվով 15,8 լիտրից մինչեւ 11,7 լիտր, մինչդեռ կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի 51 երկրներում նույն ժամանակահատվածում այդ ցուանիշն իջել է սոսկ 12,5 տոկոսով՝ 11,2 լիտրից մինչեւ 9,8 լիտր. հաղորդել է ՏԱՍՍ-ը:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …