Breaking News

3 միֆ ամուսնության վերաբերյալ… եթե սա բոլորն իմանային, ավելի քիչ կլինեին ամուսնալուծությունները

Շատերին է թվում, որ ամուսնությունը նման է հեքիաթի, և դա լավագույն բանն է, որ կարող է պատահել կնոջ հետ: Բայց, ցավոք, դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին չեն պատմի մայրիկները, ամուսնացած ըտկերուհիները, և առհասարակ, դժվար թե որևէ մեկն այսքան անկեղծ լինի: Փորձենք հերքել մի քանի միֆ ամուսնության վերաբերյալ: Ավելի լավ կլինի նախապես իմանալ, որ ամուսնական կյանքում ամեն ինչ հեշտ ու հանգիստ չէ:

Միֆ 1. Ես նրան կփոխեմ հարսանիքից հետո

Մարդիկ հենց այնպես չեն փոխվում: Սա պետք է հասկանալ ու ընդունել: Եթե հույս ունեք, որ կփոխեք նրան, խորապես սխալվում եք: Դա անհնար է, որովհետև մարդն այնպիսինն է, ինչպիսին որ ընտրել եք նրան: Միակ բանը, որ կարող եք անել, նրան սիրելն է: Սիրեք, ու հավատացեք, որ նա ինքը կցանկանա փոխվել, որպեսզի հանուն ձեզ լինի ավելի լավը: Մի փորձեք ստանձնել նրա մոր դերը, դա ոչ մի կերպ չի օգնի ձեզ:

Միֆ 2. Երեխաները կպահպանեն ձեր միությունը

Անշուշտ, երեխա ունենալը մեծ բերկրանք է, բայց նաև փորձություն ամուսնության համար: Գիտեիք արդյո՞ք, որ զույգերի զգալի մասը ամուսնալուծվում է երեխայի կյանքի առաջին տարվա ընթացքում: Բազմաթիվ կանայք ունենում են հետծծնդյան դեպրեսիա, տարվում են երեխայի խնամքով: Նրանց այլևս ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում: Ամուսինն իրեն անուշդրության մատնված է զգում, ու աստիճանաբար ընտանիքը քանդվում է:

Միֆ 3. Ընկերներս կօգնեն

Ընտանիքը պիտի ուրիշների համար փակ լինի: Ոչ ոք չի կարող իմանալ ու հասկանալ, թե ինչ է կատարվում ձեր տան պատերի ներսում, բայց չգիտես ինչու, շատերը կարծում են, որ խնդիրների դեպքում կվազեն ընկերոջ կամ ընկերուհու տուն, կպատմեն նրան պատահածի մասին, ու ամեն բան կհարթվի: Ձեր ամուսնական վեճերն ու ճգնաժամերը միմիայն ձեր անձնական գործն է:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …