Breaking News

Միլիարդներ, տասնյակներով անշարժ գույք․ ինչ ունեցվածք ունի Խաչատուր Սուքիասյանը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիր է ներկայացրել։ Նա հայտարարագրել է 37  անշարժ գույք՝ Երևանում և Կոտայքի մարզում, 22 միավոր նկար՝ Մինաս, Սարոյան, Գառզու, Խանջյան, Կոջոյան, Ֆյոդորով, ԱվեԱրթուր, Վարդան, 7 միավոր հնաոճ իր՝ ժամացույց, ձեռագործ գորգեր։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Խաչատուր Սուքիասյանը հայտարարագրել է 4 միլիարդ 851 միլիոն ՀՀ դրամ, 185.000 եվրո, 2 միլիոն ԱՄՆ դոլար։

Սուքիասյանի եկամուտները կազմել են՝ «Հայէկոնոմբանկից»՝  57.338. 580 ՀՀ դրամ, «Նարեկ ՍՊԸ»-ից՝ 24.500.000 ՀՀ դրամ։

Երկու շենքների վարձակալության դիմաց ստացել է 31.980.003 և 1.100. 000 ՀՀ դրամ։

Խաչատուր Սուքիասյանի հայտարարագրած աշխատավարձի չափը «Սիլ Կոնցեռնից» կազմել է 12.459 ՀՀ դրամ։

Փոխառության դիմաց Սուքիասյանը ստացել է 112.496. 000 ՀՀ դրամ։

Խաչատուր Սուքիասյանն արժեթղթեր ունի «Հայէկոնոմբանկում», «Սիլ ինշուրանսում», «Նարեկ ՍՊԸ-ում», «Սիլ Կոնցեռնում», «Երևանի Ալրաղացում», «Երևանի «Զովք» գործարանում», «Բջնի Գրուպում», «Ինլոբբիում», «Գլոբալ Մայնինգում», «Պոլիպլաստ» գործարանում և «Առաջ» ՍՊԸ-ում։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …