Breaking News

Քաղցր ու համեղ. Սերուցքային մուս՝ հատապտուղներով. անմահական համ

Պատրաստեք մոշով ու մորիով (կամ ելակով) այս համեղ աղանդերը:

Բաղադրիչները
2 բաժնի համար

  • 1 բաժակ հատապտուղ (մոշ, մորի կամ ելակ)
  • 1 բաժակ խիտ սերուցք
  • 1 ճ.գ. ժելատին
  • 3 ճ.գ. շաքարի փոշի
  • 1 ճ.գ. ռոմ

Պատրաստման եղանակը

  1. Ժելատինը բացեք վեցապատիկ եռացրած-սառեցրած ջրով, թողեք մինչև փքվելը: Ջուրը թափեք: Ժելատինը լուծեք գոլորշու վրա:
  2. Սերուցքը հարեք շաքարի փոշու հետ, հարելու վերջում ավելացրեք ռոմը, ապա լուծված ժելատինն ու խառնեք:
  3. Բաժակների մեջ մի շերտ հատապտուղ շարեք, ապա լցրեք ժելատինով սերուցքի մի մասը: Հետո կրկին մի շերտ հատապտուղ շարեք ու լցրեք ժելատինով սերուցքի մյուս մասը: Մի քանի հատապտուղ թողեք ձևավորելու համար:
  4. Մուսը 3 ժամով տեղադրեք սառնարանում:
  5. Մատուցելիս զարդարեք հատապտուղներով ու լայմի կտորներով:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …