Breaking News

Կյանքի 17 կարևոր դասերը

1. Քո կյանքում հանդիպած ամեն մեկին դու դուր չես գա, բայց դա չի նշանակում, որ դու բոլորին դուր չես գա:

2. Ընտանիքը միշտ չէ, որ հարազատ արյունն է: Մարդիկ կան, որոնց դու հանդիպում ես ու պարզապես զգում ես, որ նրանք քո տունն են: Սրտիդ մոտ պահիր նրանց:

3. Հարաբերություններ գտնելու ամենահեշտ եղանակը միայնակ լինել սովորելն է:

4. Երբեք որևէ մարդու քո կյանքում որպես ինքնին ենթադրվող բան չընդունես, քանի որ դու երբեք չես իմանա, թե երբ այդ մարդը կհեռանա:

5. Լսիր մտերիմներիդ, երբ նրանք ասում են այն, ինչ դու չես ուզում լսել: Երբեմն նրանք դա ասում են՝ ամենալավ նկատառումներից ելնելով:

6. Միշտ կլինի մեկը, ով քեզնից լավն է: Այնպես որ, ժամանակդ մի վատնիր քեզ այլոց հետ համեմատելու վրա:

7. Հեքիաթային կյանք չի լինում, ինչպես չեն լինում կատարյալ մարդիկ: Աշխատիր ապրել ոչ ձանձրալի, արկածներով լի կյանքով:

8. Դու երբեք երջանիկ չես լինի, եթե կառչես բաներից, որոնք քեզ միայն տխրեցնում են:

9. Եթե դու վատ օր ես ունեցել, պարզապես հիշիր, որ կարող ես լաց լինել: Եթե ուզում ես բարձը սեղմել դեմքիդ ու արտասվել, հենց այդպես էլ արա: Բայց հետո չմոռանաս վեր կենալ, հավաքվել ու քայլել առաջ:

10. Դու միշտ պատասխանատու ես այն բանի համար, թե ինչպես ես քեզ պահում, ինչ էլ որ զգալիս լինես, ինչպիսի տրամադրություն էլ ունենաս: Ու դու միշտ պետք է քեզ լավագույն ձևով պահես:

Մարդկանց մեծ մասը չարժեն, որ դու քո ժամանակն ու էներգիան վատնես նրանց վրա:

11. Հիշիր, որ միշտ պետք է քեզ պաշտպանես, որովհետև դա քո փոխարեն ոչ ոք չի անելու: Եթե ինչ-որ մեկը քեզ վիրավորում է, ստիպիր այդ մարդուն լռել: Հիշիր, որ դու չպետք է գոռաս կամ կռվես, որ քո ճշմարտացի լինելն ապացուցես:

12. Որքան շատ դու ընդունես քո սխալներն ու թերությունները, այնքան շատ մարդիկ կհարգեն քեզ:

13. Մենք շարունակ կորչում ենք մեր մտքերի մեջ, այնպես որ, երբեմն մի կողմ դիր հեռախոսդ ու ականջակալներդ ու բոլոր գաջեթներդ ու կտեսնես, թե այս աշխարհում ինչքան բան ես բաց թողնում:

14. Չկա այնպիսի մարդ, ով ամեն օր երջանիկ արթնանա: Կլինեն օրեր, երբ դու պարզապես գոյություն քարշ կտաս: Դու պետք է սովորես գնահատել ժամանակդ, երբ հանգիստ ու գոհ ես ամեն ինչից, այլ ոչ թե ուշադրությունդ սևեռես միայն կյանքիդ վատ շրջանների, անցյալի վրա:

15. Այն, թե ինչ է մտածում մեկ այլ մարդ քո մասին, քո խնդիրը չէ:

16. Որքան շատ ես դու փորձում տպավորություն թողնել ինչ-որ մեկի վրա, այնքան քիչ ես դու նրան դուր գալիս: Այնպես որ, ժամանակդ մի՛ վատնիր: Եղիր բնական, քո պես, և ճիշտ մարդիկ քո կյանք կգան ու կգնահատեն քեզ:

17. Փոփոխություններ միշտ հնարավոր են, ցանկացած պահի:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …