Breaking News

Երեք պարզ բան, որոնք կբարելավեն ուղեղի աշխատանքը

Պետք է հետևել ոչ միայն մարմնի ֆիզիկական վիճակին՝ մարզելով մկանները և հետույքը, այլև հոգ տանել ուղեղի մասին: Ուղեղը մշտապես նշաններ է տալիս մեզ՝ երբ է հոգնել, երբ կարիք ունի մարզման: Elle.ru-ն ներկայացնում է ամենօրյա պարզ սովորություններ, որոնք կնպաստեն ուղեղի աշխատանքի բարելավմանը:

Քուն

Քունը չափազանց կարևոր է մեր ընդհանուր առողջության համար: Բայց, ցավոք, մեր ժամանակներում մարդը քնում է ավելի քիչ, քան երբևէ պատմության մեջ: Դեռ անցյալ դարի կեսերին մարդիկ քնում էին օրական մոտ ինը ժամ, 1970-ականներին այս ցուցանիշը նվազեց մինչև 8 ժամ, իսկ այսօր այն լավագույն դեպքում 7 ժամն է մեծահասակների համար: Քունը կարևոր է օպտիմալ նյարդահոգեբանական գործունեության պահպանման համար:

Հիշողության մարզումներ

Ժամանակակից աշխարհում մենք տեղեկատվությունը պահում ենք գրեթե ամենուր: 2011թ. հրապարակված գիտական հոդվածում, որը վերնագրված էր «Google-ի ազդեցությունը հիշողության վրա», քոլեջի ուսանողներին ցույց էր տրվում, որ նրանք շատ ավելի քիչ տեղեկատվություն են հիշում, երբ գիտեն, որ ցանկացած պահի կարող են այն գտնել որոնման համակարգում: Փորձեք ինքնուրույն հիշել ցանկացած նոր բան:

Սեքս

Սեքսը կարևոր է մտավոր աշխատանքի համար: Այս մասին ասվում է 2017թ. Journal of Gerontology-ում հրապարակված հետազոտությունում: Գիտնականները մի խումբ տարեց մարդկանց հարցեր են ուղղել իրենց սեռական կյանքի մասին, իսկ հետո խնդրել են ստանդարտացված թեստ հանձնել: Սա բացահայտել է կապը սեքսի հաճախականության և ինտելեկտի միջև: Այն մարդիկ, ովքեր պնդել են, որ ամեն շաբաթ սեքսով են զբաղվում, ավելի լավ արդյունք են գրանցել:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …