Breaking News

Սինգապուրում ստեղծվել է մերսող ռոբոտ

Սինգապուրում գործող AiTreat ստարտափը ստեղծել է EMMA անունով ռոբոտը, որն արհեստական ​​ինտելեկտի օգնությամբ մարդկանց մերսում է, գրում է CNN-ը:

Սարքն աշխատում է եռաչափ տեսողություն ունեցող սենսորների շնորհիվ, որոնք «զգում են» մկանների կոշտությունը: Ռոբոտի «ձեռքերը» տաքանում են մինչև 38-40 աստիճան, և մարդկային ձեռքերի պես են:

Սարքի ստեղծողները հույս ունեն, որ մոտ ապագայում այն ​​կիրականացնի էժան մերսման ընթացակարգեր: Սինգապուրի ութ հիվանդանոցներում այդ ռոբոտներն արդեն գործում են:

1in.am

Check Also

Երեկ Բաքվից վերադարձած ռազմագերիներից մեկը ձերբակալվել է․ ՔԿ

Երեկ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ Բաքվից վերադարձած 5 հայ ռազմագերիներից մեկը ձերբակալվել է, նշել է Քննչական …