Breaking News

Գեղարքունիքում «Opel»-ը բախվել է առանձնատան պատին եւ կողաշրջվել. 43-ամյա ուղեւորը մահացել է

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի տեսանյութը, որը արձանագրվել է տեսախցիկի  կողմից:

Վթարի հետևանքով 25-ամյա վարորդի մայրը մահացել էր:

Սեպտեմբերի 10-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։

Ժամը 07։55-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել կնոջ դի։

Տեղում ոստիկանները պարզել էին, որ մահացածը բնակվում է Երևան քաղաքում, սակայն հաշվառված է Զոլաքար գյուղում. նա 43-ամյա Մարգարիտա Տոնեյանն էր։

Ոստիկանները պարզել էին, որ այսօր, ժամը 07։40-ի սահմաններում Երևանում բնակվող, Զոլաքար գյուղում հաշվառված 25-ամյա Տիրան Տոնեյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զոլաքար գյուղի 1-ին փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 18 հասցեում գտնվող առանձնատան պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով էլ Մ. Տոնեյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …