Breaking News

5 սխալ, որ թույլ ենք տալիս համբուրվելու ընթացքում

Մանկության տարիներին շատերին հետաքրքրում էր այն հարցը, թե ինչպես են մարդիկ կարողանում համբույրի ընթացքում չխեղդվել, և արդյոք քիթը խանգարում է դրան: Հիմա մենք արդեն գիտենք, որ այն չի խանգարում, սակայն միևնույնն է` այլ սխալներ ենք թույլ տալիս:

Չափից շատ լեզու

Ոչ թե դա ընդհանրապես չպետք է լինի, այլև պետք չէ այն խոթել ձեր զուգընկերոջ բերանի մեջ, կարծես նա պատրաստվում է տեղափոխվել այնտեղ: Լեզուն պետք է լինի համեմունք, ոչ թե հիմնական ուտեստ: Երբ դա չափազանց շատ է, ձեր զուգընկերոջ մոտ կարող է զգացողություն առաջանա, թե մեդուզա է ծամում: Լրացրեք ձեր համբույրը` լեզվով հպվելով ձեր զուգընկերոջ լեզվին ու շրթունքներին:

Թքի ծով

Նուրբ պահ է, ինչ խոսք: Համբույրից առաջ պետք է խուսափել թքարտադրություն հրահրող սնունդից: Կիտրոններին նույնիսկ չնայեք:

Պետք չէ նաև սոված մնալ, որովհետև սնունդ տեսնելու հետո օրգանիզմդ անմիջապես սկսելու է ազդակներ ուղարկել քեզ, որ ուտելու կարիք ունես:

Ատամների կրճտոց

Այդ սարսափելի կերամիկական ձայնը, երբ ատամները հարվածում են իրար — բռռռռ: Գրեթե նույնքան տհաճ է, որքան ափսեի վրա պատառաքաղով պատահաբար արած կրճյունը: Դրանից խուսափելու համար պարզապես հեռու պահեք ձեր ատամները: Մի համբուրեք այնպես, որ կարծես փորձում եք տորթի հսկայական կտոր կծել:

Լայն բացած աչքերով

Սա, իհարկե, ճաշակի խնդիր է, բայց ոմանց համար համբուրելն այն մարդուն, ով անթարթ աչքերով նայում է քեզ, մի քիչ … ահավոր է թվում: Համբույրի ընթացքում մարդիկ ցանկանում են հանգստանալ, չեն ցանկանում դառնալ մակրո լուսանկարչության օբյեկտ:

Երկչոտ արարք

Չափազանց երկչոտ մի եղեք: Ձեր պասիվությունը կամ անվճռականությունը կարող են ընկալվել որպես համբուրվելու ցանկություն չունենալ, այլ ոչ թե կոկետություն: Արձագանքեք համբույրին, ներգրավվեք, այսպես ասած, գործընթացում:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …