Breaking News

Տղամարդը հանուն եկեղեցու հրաժարվել է նույնասեռականությունից և ամուսնացել իր մանկության ընկերուհու հետ

ԱՄՆ Արիզոնա նահանգից մորմոն Նիկոլաս Էփլգեյթը, հանուն եկեղեցու, հրաժարվել է նույնասեռականությունից և ամուսնացել իր մանկության ընկերուհու հետ: Այս մասին հայտնում է Metro-ն:

23-ամյա Նիկոլասը ասել է, որ մանկուց ճանաչում է իր հավատակից Ջորդանին: 2020 թվականի մարտին նրանք սկսել են հանդիպել, և շուտով տղամարդը խոստովանել է, որ գեյ է: Քանի որ եկեղեցին թույլ է տալիս միայն չափահաս տարիքում հարաբերություններ հաստատել, իսկ մինչ ամուսնությունն արգելված է սեռական հարաբերությունները, ամերիկացուն հաջողվել է թաքցնել իր սեռական կողմնորոշումը: Նիկոլասի խոստովանությունը չի խանգարել Ջորդանի հետ հարաբերություններին, եւ զույգն ամուսնացել է մի քանի ամիս անց:

«Ես չեմ մերժում իմ իսկական էությունը` ապրելով եկեղեցու դոգմաների համաձայն: Ես կմերժեմ իմ իսկական էությունը, եթե չապրեմ ավետարանի սկզբունքներով և թողնեմ եկեղեցին՝ միասեռական լինելու համար», — ասել է Նիկոլասը: Ըստ երիտասարդների, իրենք իսկապես երջանիկ են ամուսնության մեջ. նրանք ունեն բազմաթիվ ընդհանուր հոբբիներ և նման աշխարհայացքներ:

Նիկոլասը պնդում է, որ լիովին գոհ է իր որոշումից և ոչինչ չի փոխի կյանքում: Հոկտեմբերին զույգը պետք է ունենա իր առաջնեկին:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …