Breaking News

Թուրքիայում ծեծի են ենթարկել վրացի «օրենքով գողին» և զրկել նրան կարգավիճակից

Թուրքիայում, վրացի օրենքով գողերի միջև ծեծկռտուքի ժամանակ, քրեական հեղինակություն Ջեյրան Կինցուրաշվիլին (Ջեյրան Խոնսկի) ծեծի է ենթարկվել և կարգալույծ արվել, հայտնում է Prime Crime-ը: Նշվում է, որ կոնֆլիկտի պատճառը եղել է Ջեյրանի տուն եկած քութայիսցի գողերի հետ ֆինանսական վեճը:

Մասնավորապես, Ջեյրանի մոտ են եկել «օրենքով գողեր» Ռամազ Ձնելաձեն, Բեսո Կուպրաշվիլին և Մալխազ Մգալոբլիշվիլին: Ջեյրանը նյարդայնորեն է արձագանքել նրանց այցին, որի արդյունքում հարված է ստացել Ձնելաձեի կողմից: Ջեյրանը, ի պատասխան, տապալել է Ռամազին գետնին և սկսել հարվածել նրան, սակայն Կուպրաշվիլին օգնության է հասել վերջինիս: Նրանք Ձնելաձեի հետ միասին «դաս են տվել» Ջեյրանին: Հյուրերը նաեւ հայտարարել են, որ Խոնսկին այլեւս «օրենքով գող» չէ եւ կորցնում է այդ կարգավիճակը:

Շուտով հայտնի գող Չիխլաձե Գուրամը (Կվեժովիչ) հասել է հակամարտության վայր, սակայն չի կարողացել օգնել Ջեյրանին:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …