Breaking News

Բորտուղեկցորդուհիները պատմել են, թե ինչու են մուտքի մոտ ողջունում յուրաքանչյուր ուղևորի

Բորտուղեկցորդուհիները բացահայտել են այն գաղտնիքը, թե ինչու են դիմավորում յուրաքանչյուր ինքնաթիռ նստող ուղևորի, գրում է The Sun- ը:

Ըստ Քեթ Քամալանիի՝ խոսքը միայն ընկերասիրության մասին չէ: «Երբ նստում եք ինքնաթիռ, տեսնում եք մեր ժպտացող դեմքը: Փաստորեն, այս պահին մենք ձեզ ոտքից գլուխ զննում ենք և փնտրում ABP (աշխատունակ մարդկանց), որոնք կօգնեն մեզ արտակարգ իրավիճակներում»,-ասել է նա:

Քերի Բրեդլին, որը 12 տարի աշխատել է որպես ուղեկցորդուհի, ավելացրել է. «Երբ ես ողջունում եմ ուղևորներին դռան մոտ և ստուգում նրանց նստեցման թերթիկները, ես արագորեն գնահատում եմ, թե որքան լավ են զգում նրանք, արդյոք առողջ տեսք ունեն և ինչ ֆիզիկական վիճակում են»:

Նա պարզաբանել է, որ թռիչքի ընթացքում հաճախ է խոսում ուղևորների հետ՝ մեկ անգամ ևս համոզվելու համար, որ նրանք ի վիճակի են օգնելու արտակարգ իրավիճակներում:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …