Breaking News

Ապենդիցիտ-Որդանման ելունի բորբոքում (ապենդիցիտ, կույր աղիքի որդանման ելունի (ապենդիքս) բորբոքում

Կարոդ են հիվանդանալ բոլոր տարիքի մարդիկ։ Որդանման ելունի բորբոքումը լինում է սուր և քրոնիկական։ Մարդու աղիքներում պարունակվող տարբեր միկրոօրգանիզմներ հիվանդագին փոփոխություններ չեն առաջացնում, սակայն որոշակի պայմաններում դրսևորվում են դրանց ախտածին հատկությունները, և դրանք դառնում են բորբոքային գործընթացի հարուցիչներ, ինչպես օրինակ որդանման ելունի բորբոքումն է:

Տարբերում են որդանման ելունի բորբոքման հետրյալ տեսակները`

— ֆլեգմոնային որդանման ելունի բորբոքում,
— թափածակումային որդանման ելունի բորբոքում,
— փտախտային որդանման ելունի բորբոքում:

Պատճառներ
Որդանման ելունի բորբոքմանը նպաստում է ելունի պարունակության դժվար դուրս գալը դեպի կույր աղիք, որը կարոդ է լինել ելունի ծռումների, լուսանցքը կղանքի քարերով խցանվելու, լորձաթաղանթի խիստ ուռածության հետևանքով։ Վերջինս կարող է գրգռվել ելուն թափանցած մանր որդերից (սրատուտ) կամ աղիքի նեխման արգասիքներից։ Ստամոքսաղիքային համակարգի մշտական գերբեռնվածությունը կենդանական ճարպով (միս, ձուկ) մի կողմից հանգեցնում է փորկապության, մյուս կողմից՝ աղիքում նեխման գործընթացների արագացման։ Որդանման ելունի սուր բորբոքումն սկսվում է նրա լորձաթաղանթից, այնուհետև գործընթացը կարող է տարածվել՝ առաջացնելով հյուսվածքների թարախային քայքայում (ֆլեգմոնային որդանման ելունի բորբոքում) ընդհուպ մինչև ելունի պատերի լրիվ քայքայումը, որի հետևանքով բորբոքումը թափանցում է որովայնի խոռոչ (թափածակումային որդանման ելունի բորբոքում)։ Ելունը սնող անոթների վատ արյունամատակարարման հետևանքով այն կարող է մեռուկանալ (փտախտային որդանման ելունի բորբոքում)։ Ելունի ծակումը և փտախտն անխուսափելիորեն հանգեցնում են տարածուն կամ, լավագույն դեպքում, սահմանափակ որովայնամզի բորբոքման։

Պաթոգենեզ
Սուր որդանման ելունի բորբոքումը սկսվում է որովայնի ստորին, հաճախ՝ աջ կողմի հանկարծակի ցավերով, որոնք սկզբում ունենում են տարածուն բնույթ, շոշափվում են սրտագդալի կամ պորտի շրջանում և միայն մի քանի ժամից տեղակայվում են որովայնի աջ, ստորին քառորդում, որտեղ կույր աղիքն է։ Ցավերն աստիճանաբար ուժեղանում են և սաստկանում հազալիս, հիվանդի դիրքի փոփոխության, հատկապես՝ ձախ կողքի թեքվելիս։ Երեխաների և տարեցների որդանման ելունի բորբոքումը, որպես կանոն, թույլ է արտահայտված։ Որդանման ելունի բորբոքման նոպան հաճախ ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, լինում է փորկապություն, հնարավոր է նաև լուծ։ Հասուն մարդկանց ջերմաստիճանը սովորաբար քիչ է բարձրանում (37,5-38,5° C), երեխաներինը՝ շատ, իսկ տարեցներինը, նույնիսկ շատ ծանր ձևերի դեպքում, մնում է բնականոնի սահմաններում։
Որդանման ելունի բորբոքման դեպքում բորբոքային գործընթացը երբեմն սահմանափակվում է լորձաթաղանթով, և եթե ելունի պարունակությունը դուրս է գալիս կույր աղիք, նոպան կարող է դադարել։Քրոնիկական որդանման ելունի բորբոքման դեպքում կույր աղիքի շրջանում լինում են մշտական կամ պարբերաբար առաջացող, փորկապությամբ և սրտխառնոցով ուղեկցվող ոչ սաստիկ ցավեր։ Քանի որ նման գործընթացը ցանկացած պահի կարող Է վերածվել սուր բորբոքման, ուստի խորհուրդ է տրվում ելունը հեռացնել։

Բուժում
Նույնիսկ բժիշկը միշտ չէ, որ միանգամից կարող է որոշել ելունի բորբոքային գործնթացի ծանրության աստիճանը և բնույթը, իսկ նրանում կատարվող փոփոխությունները (օրինակ՝ փտախտը), որոնք երբեմն շատ արագ են զարգանում, հղի են ծանր բարդություններով։ Ուստի բոլոր դեպքերում անհրաժեշտ է անհապաղ հեռացնել որդանման ելունը, և որքան շուտ, այնքան ժամանակին կկանխվեն վտանգավոր բարդությունները։ Եթե որևէ պատճառով սուր որդանման ելունի բորբոքման դեպքում հիվանդը չի վիրահատվել, բայց վիճակը լավացել է, միևնույն է, վտանգն առկա է, և նոպան կարող է կրկնվել՝ յուրաքանչյուր անգամ առավել ուժեղ։ Երբեմն որդանման ելունի սուր բորբոքումների դեպքում անցանկալի ելքերը հիմնականում բժշկի ուշ դիմելու հետևանք են։ Սովորաբար որովայնի ցավերը, սրտխառնոցը, փսխումը սխալմամբ որակվում են (հատկապես երեխաներինը) որպես «ստամոքսի խանգարումե, և փորձում են աղիքները մաքրել լուծողականի կամ հոգնայի միջոցով, որը միանգամայն անթույլատրելի է, քանի որ, ի վերջո, առաջացնում է որովայնամզի տարածուն բորբոքում։ Որովայնի սուր ցավերը հիմնականում կապված են որդանման ելունի բորբոքման հետ։ Ուստի պետք է անհապաղ բժիշկ կանչել, իսկ մինչև նրա գալը հիվանդին պառկեցնել, որովայնին սառույցի կամ սառը ջրի պարկիկ դնել (բայց երբեք՝ ջեռակ)։ Չի կարելի ցավամոքիչ միջոցներ օգտագործել, որոնք փոխում են հիվանդության պատկերը, ցավի մեղմացումը կարող Է հանգեցնել սխալ ախտորոշման և, հետևաբար, սխալ բուժման։

 

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …