Breaking News

Հարսս համարս սև ցուցակ է գցել… իսկ ես պատրաստ եմ անգամ ներողություն խնդրել, որ թողնի տեսնեմ թոռնիկիս…

Չնայած որ մեղավոր չեմ, պատրաստ եմ ներողություն խնդրել հարսիցս, միայն թե թույլ թոռանս տեսնել, բայց նա համարս սև ցուցակ է գցել…

Վերջին անգամ հարսիս հետ խոսել եմ գարնանը։ Նա դադարեցրեց ինձ հետ շփումը, քանի որ նեղացավ, որ մերժեցի ու մի քանի ժամով չմնացի թոռանս հետ։

Այդ պահին թոռնիկս 13 ամսական էր, ամենադժվար ժամանակաշրջանն է։ Երեխան անդադար ուզում է վազել, ուսումնասիրել ամեն ինչ, իսկ ես չեմ հասցնում նրա հետևից։ Ինձ համար իրոք բարդ է, ես այն տարիքում չեմ, որ 1 տարեկան երեխային կարողանամ հանգիստ պահել։ Այլ բան է, եթե հարսս իակապես զբաղված է, բայց չէ որ նա կարող է իրեն մի քիչ նեղություն տալ, և ընկերուհիների հետ զբոսնելիս իր երկար սպասված երեխային էլ տանել։

Հարսս ներողություն խնդրեց ու ասաց, որ ինձ այլևս նեղություն չի տա։ Հետո նա դադարեց ինձ զանգել, իսկ երբ մի քանի օրից որոշեցի ինքս զանգել ու խոսել, հասկացա, որ համարս սև ցուցակ է գցել։ Փորձեցի խոսել որդուս հետ։ Նա էլ շատ սառն էր խոսում, բայց ձևացրեց, իբր ամեն ինչ նորմալ է։

Երեխաներիս վարքը ինձ շատ է ցավեցնում, արդեն կես տարի չեմ տեսել ոչ նրանց, ոչ թոռնիկիս։

Չեմ կարծում, որ մեղավոր եմ, բայց եթե կարողանամ խոսել հարսիս հետ, պատրաստ եմ ներողություն խնդրել՝ հանուն թոռնիկիս։

 

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …