Breaking News

Բերանից սոխի, սխտորի հոտ չի գա, եթե… Օգտակար խորհուրդներ, որոնք պետք կգան առօրյայում

նայած տարածված կարծիքին, մաստակը առանձնապես չի օգնում բերանից սխտորի, սոխի կամ սուրճի հոտից ազատվելուն: Իսկ այդ հոտն ինքնուրույն կանցնի 5-6 ժամ հետո: Ի՞նչ անել, եթե հոտավետ ինչ-որ բան եք կերել, իսկ հիմա պետք է կարևոր հանդիպման գնաք:

Մեխակ ծամեք
Մեխակը շատ ուժեղ բույր ունի, և եթե որոշ ժամանակ ծամեք, այն կարող է վերացնել սոխի կամ սխտորի հոտը:

Կերեք անանուխի 5-6 տերև
Ձեզ չի օգնի անանուխե մաստակը, բայց անանուխն ինքը կարող է ցանկալի արդյունք ունենալ: Հիմնական խնդիրն այն է, որ միշտ չէ, որ ձեռքի տակ անանուխ ես ունենում:

Խմեք կիտրոնի հյութ
C վիտամինով հագեցած կիտրոնի հյութը, որն օգնում է պայքարել բերանում վատ հոտ  առաջացնող բակտերիաների դեմ, նաև շնչառությունն է թարմացնում: Շատ դեպքերում այն բավականին հեշտ քողարկում է սոխի կամ սխտորի առաջացրած հոտերը: Սակայն հաշվի առեք, որ դատարկ ստամոքսի դեպքում այս հյութը չի կարելի խմել:

Մրգեր օգտագործեք
Խնձորը, նարինջը, արքայախնձորը, նուռը, տանձը, ինչպես նաև սալորը բավականին լավ արդյունք ունեն բերանից վատ հոտի դեմ պայքարում: Դուք կարող եք շատ արագ այդ հոտից ազատվել ցիտրուսայինների օգնությամբ:

Փորձեք ֆենխելի սերմեր
Ֆենխելը համարվում է բերանի խոռոչի ամենաուժեղ բնական թարմացուցիչներից մեկը: Այն կրճատում է բերանից տհաճ հոտի արձակումը՝ ոչնչացնելով բակտերիաները:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …