Breaking News

ԱՄՆ-ում կամուրջն անվանակոչել են Սիմփսոնների կերպարի պատվին

Պորտլենդում կամուրջ են անվանակոչել՝ ի պատիվ «Սիմփսոնները» անիմացիոն ֆիլմի կերպարի՝ Նեդ Ֆլանդրիայի: Այս մասին հայտնում է քաղաքի տրանսպորտային բյուրոյի ֆեյսբուքյան էջը:

Կամրջի վրայով մեքենաների տեղաշարժն արգելված է: Այն ունի 24 ոտնաչափ (7,3 մետր) լայնություն և 200 ոտնաչափ (60,96 մետր) երկարություն:

Սիմփսոնների չափազանց ընկերասեր և համակրելի հարևանն իր տարիքից երիտասարդ է երևում, պարծենում է որովայնով և բեղերով: Խարիզմատիկ կերպարին հորինել է ծաղրանկարիչ Մեթ Գրենինգը, ով ծնվել է Պորտլենդում:

«Նեդ Ֆլանդրիան բարիդրացիության խորհրդանիշն է, որին մենք պետք է ձգտենք մեր քաղաքում», – ասվում է սոցիալական ցանցի հրապարակման մեջ:

Վերջին 30 տարում հեռուստաէկարններին է եղել սերիալի 32 եթերաշրջան։ 33-րդի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի սեպտեմբերի 26-ին:

168.am

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …