Breaking News

Թեյի մեջ պոտենցիալ վտանգավոր միացություններ են հայտնաբերվել

Ամերիկացի գիտնականները թեյի մեջ ջրի ախտահանման՝ նախկինում անհայտ 15 կողմնակի մթերք են հայտնաբերել, որոնք, ամենայն հավանականությամբ, ձեւավորվել են թեյի տերեւներում քլորի եւ ֆենոլային ու պոլիֆենոլային պրեկուրսորների միջեւ ռեակցիայից, ասվում է Environmental Science & Technology ամսագրում հրապարակված հոդվածում:

Պարզվել է, որ թեյը պարունակում է մոտ 500 միացություն, որոնցից շատերը կարող են ռեակցիայի մեջ մտնել խողովակի ջրի մնացորդային քլորի հետ եւ ձեւավորել այսպես կոչված ախտահանման կողմնակի մթերքներ, եւ դրանցից մի քանիսը պոտենցիալ վտանգավոր են առողջության համար: Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականները չափել են նման 60 հայտնի մթերքների մակարդակները թեյի երեք հայտնի ապրանքանիշերում` «Twinings» կանաչ թեյում, «Էրլ Գրեյ»-ում եւ «Lipton»-ում:

Պարզվել է, որ թեյի մեջ դրանց մակարդակն ավելի ցածր է, քան խողովակից եկող ջրի մեջ, քանի որ եռացնելու ընթացքում դրանցից շատերը գոլորշիացել են: Դրանց 12 տոկոսը առաջացել է քլորի հետ ռեակցիայի արդյունքում, իսկ մնացածը դեռ սկզբնական ջրի բաղադրության մեջ է եղել: Այնուամենայնիվ, դրանք կազմել են թեյի մեջ ընդհանուր օրգանական հալոգենների ընդամենը չորս տոկոսը: Սա նշանակում է, որ պարունակվող ախտահանման կողմնակի մթերքներների մեծ մասն անհայտ է գիտնականներին:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …