Breaking News

Հոսպիտալացվել է տեսախաղերից կախվածություն ունեցող առաջին դեռահասը

Իսպանիայում 2 ամսով հոսպիտալացվել է տեսախաղերից՝ Fortnite խաղից կախվածություն ունեցող առաջին դեռահասը: La Prensa Latina-ին հղում անելով՝ գրել է ria.ru-ն:

Ավելի վաղ մահացել էր տղայի մերձավոր ազգականը: Նա տնից դուրս չէր գալիս և չէր ցանկանում որևէ մեկի հետ շփվել, հրաժարվում էր նաև բժշկական օգնությունից: Նրան չէր հետաքրքրում այն, ինչ կատարվում էր իր շուրջը: Երեխան քնի խանգարում ուներ և անձնական հիգիենայի մասին չէր մտածում:

Բացի այդ, անչափահասի մոտ ախտորոշվել է աուտիզմ, սոցիալական անհանգստություն, մոր կորստի պատճառով վշտից խանգարում։ Տղայի մայրը մահացել է մեկ տարի առաջ քաղցկեղից: Նշվում է, որ երեխան ավելի վաղ ակադեմիական բարձր առաջադիմություն է ունեցել:

Բուժումը տևել է երկու ամիս և որոշակի արդյունք է նկատվում։

ԱՀԿ-ն 2018 թվականին մտավոր հիվանդությունների ցանկում ներառել է տեսախաղերից կախվածությունը:

Check Also

Կինը գեղեցկության սրահին դատի է տվել և ստացել 271 հազար դոլար փոխհատուցում

Հնդկաստանում կինը վատ սանրվածքի համար դատի է տվել վարսավիրանոցին և այժմ 271.000 դոլար փոխհատուցում է …